18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Պոլսո Հայոց պատրիարքարանում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը (ապրիլի 20): Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հայտարարված սուգի շրջանակում եկեղեցական, թաղային, համայնքային բոլոր կազմակերպություններում չեղյալ են համարվելու կամ հետաձգվելու են ոչ կրոնական միջոցառումները: Մինչև սգո ավարտը եկեղեցիներում բոլոր պատարագների ավարտին կատարվելու […]

Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդին և ցավակցություն հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցություն հայտնել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կապակցությամբ: Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah թերթը:  

Ոչ ոք իրավունք չունի Թուրքիային արգելել C-400 գնել. Չավուշօղլու

Անկարայի վրա ճնշումը՝ S-400 ռուսական զենիթային հրթիռային համակարգերի գնման կապակցությամբ, անօրինական է. երրորդ երկրները չպետք է միջամտեն այդ հարցին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:   ԱՄՆ Պետդեպարտամենտը նախօրեին վերահաստատեց, որ Թուրքիայի կողմից C-400- ի գնումը կարող է հանգեցնել նրան առաջավոր տեխնոլոգիաներ տրամադրելու մերժմանը, F-35 հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչների ծրագրի ստեղծմանը նրա մասնակցության […]

Քանի դեռ այսպիսին է իրավիճակը, ցավոք, մենք լավատեսության հիմք չենք կարող ունենալ. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը որևէ հնարավորություն չի թողնում հայ-թուրքական հարաբերությունների մասին լրջորեն խոսելու համար: Այս մասին Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին: «Թուրքիան շարունակաբար մեր երկկողմ հարաբերությունները կապում է Ղարաբաղի հարցի, այսինքն՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Հետևաբար, քանի դեռ այսպիսին է իրավիճակը, ցավոք, մենք լավատեսության հիմք չենք […]

Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացնում Հայաստանի հետ սահմանին

Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Հայաստանի հետ սահմանին՝ Կարսի շրջանում: «Kış-2019» (Ձմեռ-2019) միջազգային զորավարժությունները, որին մասնակցւմ է 15 երկիր, թուրքական արտադրության սպառազինության տեսակներ են ներգրաված:  Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Kış-2019»-ի ընթացքին տեսակապով հետևել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:  

Ջրային ռեսուրսների կտրուկ նվազում. Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են բախվել. Փաստ

2018-ի ապրիլին ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, ըստ որի, Մերձավոր Արեւելքի հիդրոռեսուրսների շուրջ գուցե լուրջ գործընթացներ լինեն: Ըստ այդմ, առաջիկայում հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան Արաքս գետի ջրերի շուրջ: Զեկույցում խոսվում է այն մասին, որ Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ, քանի որ ջրային ռեսուրսների կտրուկ նվազման հարցեր են առաջանում: Հետաքրքիրն այն է, որ […]

Կառավարության ծրագրում ֆիքսված են ՀՀ արտաքին քաղաքականության բոլոր առաջնահերթությունները, բացի հայ-թուրքական հարաբերություններից

«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների առաջին հորիզոնականներում պետք է լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրի նախագծի Ղարաբաղյան հակամարտության հատվածին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ծրագրում արտաքին քաղաքականությունը երկրորդ բաժնում է: Ծրագրում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հատվածում ամրագրված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում […]

Մակրոնի հայտարարությունից հետո Թուրքիայում քննարկում են հայերին արտաքսելու հարցը. Ermenihaber

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին: Ուլտրա ազգայնական ու խիստ պահպանողական ուղղվածություն ունեցող այս կուսակցության առաջնորդը առաջարկել է արտաքսել «Հայաստանից Թուրքիա եկած անլեգալ աշխատող հայերին»:   Դեսթեջին մասնավորապես ասել է. «Այսօր Հայաստանից ապօրինի կերպով մեր […]

Թուրքիան պատրաստվում է Նախիջևանում ռազմաբազա հիմնել, որը Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակ ունի

Թուրքիան պատրաստվում է Նախիջևանում ռազմաբազա հիմնել, որը Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակ ունի: Այս մասին հունվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում վերջին շրջանում ավելի շատ երևում է հատկապես Նախիջևանի ուղղությամբ, այստեղ ակտիվությունը ոչ միայն քաղաքական է, այլ նաև ունի ռազմական կարևոր բաղադրիչ: Թուրքական մամուլն արդեն […]

Քանի դեռ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ. Չավուշօղլու

Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։ «Որոշ հարցեր լուծելու համար բավարար չէ միայն շահերդ պաշտպանելը, գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի