17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում կորոնավիրուսի 1-ին դեպքը ստիպել է մարդկանց դատարկել խանութները

Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո հանրության շրջանում խուճապ է առաջացել։ Մասնավորապես Ստամբուլում, Իզմիրում և այլ քաղաքներում բնակիչները սկսել են սովորականից ավելի մեծ ծավալով գնումներ անել։ Թուրքական լրատվամիջոցներում տարածված լուսանկարներում երևում է, որ խանութների ու սուպերմարկետների ցուցափեղկերը գրեթե դատարկ են։ Ամենից շատ գնվել են մաքրող միջոցներ, հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության սննդամթերք։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ Թուրքիայի առողջապահության նախարար […]

Սորոսը նույնը կանի նաև ղարաբաղյան հակամատության կամ ընդհանրապես Հայաստանի կենսական հետաքրքրությունների հարցում

Սիրիական Իդլիբում կտրուկ լարվածության ֆոնին և Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Financial Times-ում լույս է տեսնում Ջորջ Սորոսի հոդվածը, որտեղ նա կոչ է անում Եվրոպային՝ սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։ Հոդվածում Ջ. Սորոսը նշում է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը ուժ կիրառեց «պաշտպանելու համար խաղաղ բնակչությանը, որոնք հայտնվել էին Ասադի և նրա դաշնակից Ռուսաստանի ծուղակում»։ […]

Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը /տեսանյութ/

Վերջին օրերի լարվածությունից հետո Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Երկու երկրների նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման խնդիրը՝ հաշվի առնելով Իդլիբում իրավիճակի լարումը։  

«Բոլոր հայի վաստակներն ու այլազգիները թող չքվեն մեր երկրից». թուրք հաղորդավար

Թուրքիայի Ուրֆա  քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում հանդես է եկել այլատյաց ելույթով: Այս մասին տեղեկացնում է yeniakit.com.tr կայքը: Հաղորդավարը փորձել է արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները և Թուրքիայում ապրող այլ ազգերին, այդ թվում` հայերին, կոչ է արել «չքվել» երկրից: «Կարող են լինել այնպիսի մարդիկ, որոնք համարում են, թե սա իրենց հայրենիքը չէ, սա իրենց […]

«Գյավուր» բառի համար Էրդողանը պետք է զգուշացում ստանա. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի խոսնակից պահանջել է Էրդողանի նկատմամբ կիրառել զգուշացման մեխանիզմը։ «Ակոս»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի նախագահությանն ուղղված դիմումի մեջ նշված է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 26–ին իշխող կուսակցության ժողովում իր ելույթում օգտագործել է «գյավուր» բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։ Կարո Փայլանը պահանջել է, որ խորհրդարանի նախագահը կատարի իր պարտականությունը՝ դատապարտի ատելության […]

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Էրդողանի հետ

Պոլսի հայոց 85-րդ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ Էրդողանը Մաշալյանին ընդունել է Անկարայում՝ նախագահական նստավայրում: Նշվել է, որ հանդիպումը մամուլի համար փակ է եղել: Նույն օրը՝ հունվարի 14-ին, Մաշալյանը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ […]

Թուրք ՏՏ մասնագետը բացահայտել է Twitter-ի 17 մլն օգտատիրոջ հեռախոսահամարները, նրանց թվում կան հայ պաշտոնյաներ

Թուրքական «Karar» լրատվական կայքը հայտնել է, որ ՏՏ անվտանգության հարցերով թուրք փորձագետ,  «Beyaz Takım» ընկերության ՏՏ բաժնի ղեկավար Իբրահիմ Բալիչը բացահայտել է Twitter-ի 17 միլիոն օգտատիրոջ հեռախոսահամարները, տեղեկացնում է Regionmonitor.com-ը: Ըստ կայքի պնդումների, այդ օգտատերերի շարքում են Հայաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իրանի, Թուրքմենստանի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ: Ըստ կայքի՝ Բալիչը այդ տվյալներին […]

Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քանի որ այս տարածաշրջանում գործված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում և այստեղ չի վերահաստատվում արդարությունը, դրա համար էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։ Հայ ժողովրդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի