19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Թուրքիայում կորոնավիրուսի 1-ին դեպքը ստիպել է մարդկանց դատարկել խանութները

Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո հանրության շրջանում խուճապ է առաջացել։

Մասնավորապես Ստամբուլում, Իզմիրում և այլ քաղաքներում բնակիչները սկսել են սովորականից ավելի մեծ ծավալով գնումներ անել։ Թուրքական լրատվամիջոցներում տարածված լուսանկարներում երևում է, որ խանութների ու սուպերմարկետների ցուցափեղկերը գրեթե դատարկ են։

Ամենից շատ գնվել են մաքրող միջոցներ, հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության սննդամթերք։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել էր, որ Եվրոպայից Թուրքիա ժամանած մեկ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

WhatsApp-Image-2020-03-11-at-11_11_31 WhatsApp-Image-2020-03-11-at-11_30_22 WhatsApp-Image-2020-03-11-at-11_10_28

Աղբյուրը՝ ermenihaber.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ