24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բոլոր հայի վաստակներն ու այլազգիները թող չքվեն մեր երկրից». թուրք հաղորդավար

Թուրքիայի Ուրֆա  քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում հանդես է եկել այլատյաց ելույթով: Այս մասին տեղեկացնում է yeniakit.com.tr կայքը:

Հաղորդավարը փորձել է արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները և Թուրքիայում ապրող այլ ազգերին, այդ թվում` հայերին, կոչ է արել «չքվել» երկրից:

«Կարող են լինել այնպիսի մարդիկ, որոնք համարում են, թե սա իրենց հայրենիքը չէ, սա իրենց ազգը չէ: Հիանալի հնարավորություն է ստեղծվել, քանի սահմանները բաց են փախստականների համար, դուք էլ կարող եք փախստականի կերպար ընդունել ու չքվել այս երկրից:  Կարող եք ասել՝ ես այս երկրի զավակը չեմ, ռուսի թոռ եմ, գերմանացու որդի եմ, անգլիացու թոռ եմ, հայի վաստակ եմ… կարող եք ասել, դարպասներն ել բաց են, ասեք և չքվեք այստեղից»,-ասել է հաղորդավարը:

Հիշեցնենք՝ Թուրքիայից հարյուրավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: Հաղորդվում էր, որ փախստականների մեծ խմբեր են նկատվել Ստամբուլում, Էդիրնեում, Իզմիրում և Այդընում:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ