06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեծ աղմուկ Թուրքիայում. գերմանացիները Աթաթուրքին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը: 

«Մոռացված կոտորած. ինչպե՞ս Աթաթուրքը կոտորեց ալևիներին» անվամբ ֆիլմը պատմում է  Դերսիմում ալևիների ջարդերի մասին, որի հրանհանգը տվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: 

 

Նշենք, որ տարածված տեսակետ կա, ըստ որի՝ ալևիներն առանձին էթնիկ խումբ են՝ համասերված հայերից, քրդերից, թուրքերից: Իսկ իրենք` ալևիները, իրենց դասակարգում են հետևյալ խմբերով՝ զազա ալևի, թուրք ալևի, քուրդ ալևի, հայ ալևի:

Ֆիլմում Աթաթուրքը նմանեցվում է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Թուրքիայի առաջին նախագահը ներկայացվել է որպես դարաշրջանի ամենադաժան բռնապետներից մեկը։

«Աթաթուրքը, փորձելով Թուրքիային դարձնել ժամանակակից պետություն, գործակցել է Հիտլերի հետ։ Աթաթուրքը նացիստական Գերմանիայից գնած թունավոր գազն օգտագործել է Դերսիմում»,- նշվում է ֆիլմում։

Հիշեցնենք, որ 1937-1938թթ. տեղի ունեցած Դերսիմի կոտորածի ժամանակ թուրքական բանակի գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել է 16.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 70.000-ից 90.000 հազար քուրդ ալևի, ևս 12.000 մարդ էլ բռնագաղթի ենթարկվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ