16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Պայթյուն Ստամբուլում․ կան զոհեր եւ վիրավորներ

Այսօր Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակի մոտակայքում, հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Lifenews-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր միջադեպի վայր շտապօգնության մեքենաներ եւ ոստիկանական ու հրշեջ բրիգադներ են ուղարկվել: Պայթյունի հետեւանքով, նախնական տեղեկություններով, երկու զոհ և 7 վիրավոր կա: Նախնական տեղեկություններով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։  

ԱՄՆ-ն Թուրքիայում ապրող իր քաղաքացիներին կրկին նախազգուշացրել է ահաբեկչության վտանգի մասին

ԱՄՆ-ի դեսպանատունը հնարավոր ահաբեկչության վտանգի մասին նոր նախազգուշացում է հրապարակել` ուղղված Թուրքիայում բնակվող իր քաղաքացիներին: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` դեսպանատան տարածած հայտարարության մեջ զգուշացրել է իր քաղաքացիներին զգույշ լինել Նովրուզի տոնակատարությունների օրերին, որոնք Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և Ադանայում անցկացվելու են մարտի 20-ին, գրում է Ermenihaber.am-ը: Հատուկ ուշադրություն է հրավիրվել մարտի 21-ին Դիարբեքիրում անցկացվելիք միջոցառումներին, […]

Կամրացվեն Արաքս գետի վթարային ափերը

ՀՀ կառավարությունը 677,600.0 հազար դրամ է հատկացնում «Մելիորացիա» ՓԲԸ-ին Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հակահեղեղային միջոցառումներ իրա­կա­նացնելու համար: Գործադիրի՝ մարտի 17-ին ընդունած  որոշման համաձայն՝ մասնավորապես կամրացվեն Արաքս գետի վթարային վիճակում գտնվող ափերը ՀՀ Սյունիքի, Արարատի եւ Արմավիրի մարզերի որոշակի տարածքներում, կմաքրվեն Սեւանա լիճ թափվող Գավառագետ եւ Մարտունի գետերի հուները, կմաքրվի ՀՀ Արարատի մարզի Նարեկի […]

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի արևելքում՝ Դիարբեքիրի շրջանում, խոշոր ահաբեկչություն է կանխվել, այստեղ պայթուցիկներով լի մեքենա են հայտնաբերել, հայտնում է РИА Новости-ը։ Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում մեքենայի մեջ հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ, որը տեղակայված է եղել հիմնական մայրուղիներից մեկի մոտ։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ ահաբեկչությունը նախապատրաստել էր Թուրքիայում արգելված համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը` PKK-ն։  

Թուրքիայում կատաղած են Հունաստանի իշխանության հայտարարություններից՝ Ցեղասպանության մասին

Թուրքիային կատաղացրել են Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի վերջին հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին: Թուրքական «Միլլիեթ»-ը տեղեկացնում է, որ այս առնչությամբ երկրի արտաքին գործերի նախարարությունն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել, որում Հունաստանի ղեկավարների հայտարարությունները անվանել է  «թուրքական ինքնության դեմ ուղղված հիվանդագին մոտեցման արդյունք», ինչպես նաեւ «իրականությունից կտրված ու ապօրինի»։ Հարկ է նշել, որ ՀՀ նախագահ Սերժ […]

Անկարայի ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները»

Մարտի 13-ին  Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «haberler» լրատվամիջոցի իրազեկմամբ` TAK-ը նման հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում: Այդ խմբավորումը համարվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) հարող թևերից մեկը: Նշյալ հայտարարությունում հաստատվել է այն փաստը, որ ահաբեկչությունն իրականացրած կին մահապարտը Սեհեր […]

Թուրքիայում Նովրուզի տոնակատարություններն արգելվել են

Թուրքիայի երկու խոշոր քաղաքերում՝ Անկարայում և Ստամբուլում արգելվել են Նովրուզի տոնակատարությունները, որը նախատեսված է շաբաթվա վերջում։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ նման որոշում կայացվել է՝ ելնելով ահաբեկչական հարձակումների և սադրիչ գործողությունների հավանականությունից: Այդպիսով, Անկարայում և Ստամբուլում արգելվել են մարտի 19-21-ը Նովրուզի կապակցությամբ նախատեսվող հավաքներն ու քայլերթերը:  

Հայերին կոտորեցիք, քրդերին ինչու՞ շալակներդ առաք. Sabah

Թուրքիայի իշխանամետ «Sabah» թերթի սյունակագիր Էնգին Արդըչը հանդես է եկել ուշագրավ հոդվածով:  «Անհեթեթ Քեմալ» հոդվածով հեղինակը քննադատել է «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըրդարօղլուին, գրում է Ermenihaber.am-ը: «Ինչու՞ քրդական սապատը ձեր շալակն առաք, հարգելի իթթիհաթականներ: Հայերին կոտորեցիք, հույներին վտարեցիք, արաբներին չճանաչեցիք, իսկ քրդերին ինչու՞ ձեր շալակն առաք: Ի՞նչ տեսակ սկզբունքներ են»: Նշենք, որ Արդըչի քննադատական […]

Ստամբուլում թալանել են հայ պրոֆեսորի առանձնատունը

Թուրքիայում կողոպտել են անվանի հայ պրոֆեսոր, 77-ամյա Հակոբ Քոթողյանի առանձնատունը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hürriyet» պարբերականի կայքը՝ մարտի 15-ին ժամը 15:00-ի սահմաններում երեք դիմակավոր անձիք ներխուժել են Քոթողյանի՝ Ստամբուլի Էմիրգան շրջանում գտնվող առանձնատունը, գրում է Ermenihaber.am-ը: Նրանք կապել են հայ պրոֆեսորի կնոջ՝ 63-ամյա Սյուզան Քոթողյանի ձեռքերն ու ոտքերը և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Այնուհետև հափշտակելով պահարանում […]

Թուրք-բուլղարական համագործակցությունը դադարեցվել է Հայոց ցեղասպանության հարցի պատճառով

Վերջին շրջանում լարված թուրք-բուլղարական հարաբերություններն ևս մեկ ցնցում են գրանցել ապրիլի 24-ի նախաշեմին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի հայ լրագրող, սյունակագիր Հրանտ Գասպարյանը, հղում անելով բուլղաական  «bTV» հեռուստաալիքին, տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը կասեցրել է համագործակցությունը Բուլղարիայի Բուրգաս, Խասկովո և Սվիլենգրադ քաղաքների հետ, որն իրականացվում է երկու երկրների միջև անդրսահմանային համագործակցության շրջանակներում: Թուրքիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի