17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում ՌԴ դեսպանը զինված հարձակումից հետո հիվանդանոցում մահացել է /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին հարձակում է տեղի ունեցել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա։  РИА Новости-ն, հղում անելով իր աղբյուրի վրա, գրում է, որ դեսպան Անդրեյ Կարլովը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Ավելի ուշ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պաշտոնապես հաստատել է, որ դեսպանը մահացել է։ Հիշեցնենք, որ անհայտ անձը ներխուժել էր Անկարայի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ անց […]

Թուրքիայում հարձակվել են Ռուսաստանի դեսպանի վրա․ նա ծանր վիրավոր է /ֆոտո, վիդեո/

Անկարայում զինված տղամարդը ներխուժել է Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ անց էր կացվում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը։ Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի ելույթի ժամանակ։ Հարձակվողը գոռացել է՝ հեռացեք ու կրակել ռուս պաշտոնյայի թիկունքին։ Կարլովը ծանր վիրավորվել է, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Նշվում է, որ դեսպանից բացի՝ եւս երեք վիրավոր […]

Գերմանիան անհանգստացած է Սիրիայի հարցում ռուս-թուրքական համաձայնությունից

Գերմանիայի իշխանական շրջանակներում կարծում են, որ Սիրիայի հարցում ռուս-թուրքական համաձայնությունը սպառնալիք է ներկայացնում Արևմուտքի համար: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթթգեն: «Սիրիայի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի համաձայնությունը շատ վտանգավոր զարգացում է և դա Արևմուտքի համար դիվանագիտական աղետ կլինի»,-ասել է Ռյոթթգեն գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթի […]

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Իրանի նախագահի այցի շրջանակներում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ համագործակցությանը վերաբերող համաձայնագիր, ինչպես նաև, ըստ իրանական կողմի, նախատեսվում է նաև Երևանում անցկացնել բիզնես համաժողով։ Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա Ղրղըզստան։

Թուրքիայում ավելի քան 500 զինվորական է ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության համակարգմամբ երկրի 57 նահանգում իրականացված միաժամանակյա գործողության ընթացքում ձերբակալվել է ավելի քան 500 զինվորական: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` զինվորականնները ձերբակալվել են գյուլենականների կողմից օգտագործված «Bylock» գաղտնի գրագրության համակարգից օգտվելու համար: Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան մեծ թվով բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` գնդապետներ: 2.000 ոստիկանի մասնակցությամբ կատարված […]

Պայթյուն Թուրքիայում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 17-ի առավոտյան Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի դիմաց պայթյուն է որոտացել։ Թուրքական «Haberler» լրաատվական կայքը, ի մի բերելով բոլոր լուրերն ու ականատեսների վկայությունները, հայտնում է, որ պայթուցիկով բեռնված թեթև մարդատար մեքենա է պայթել։ Ականատեսների խոսքերով` մեքենան մոտեցել և կանգնել է ավտոբուսի կողքին, որից հետո էլ որոտացել է պայթյունը։ Նշվում է, որ հասարակական տրանսպորտի մեջ […]

Պատմական Խարբերդում հայերեն արձանագրությամբ քար է հայտնաբերվել

Թուրքիայի Էլյազըղ նահանգում գտնվող Խարբերդի Կարմիր եկեղեցում պեղումների ժամանակ 165 տարվա հայերեն արձանագրությամբ քար է հայտնաբերվել: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Էլյազըղի քաղաքապետարանը եկեղեցու վերակառուցման թուլտվություն է ստացել և աշխատանքները սկսելուց առաջ այնտեղ պեղումներ է իրականացնում: Պեղումների ժամանակ հայտնաբերված հայերեն արձանագրությամբ քարը, ըստ ենթադրությունների, տապանաքար է: Արձանագրությունը կարդալու համար աշխատանքներ են տարվում, որի ավարտից հետո այն կհանձնվի  […]

Թուրքիայի հայ համայնքը պահանջում է պատրիարքի ընտրություններ անցկացնել

Թուրքիայի հայ համայնքը Պոլսի պատրիարքի ընտրությունների անցկացման համար հանդիպումներ է անցկանցում: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Ստամբուլի Ֆերիքոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցու Նազար Շիրինօղլու անվան դահլիճում: Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի կայքի տեղեկացմամբ՝ «Düşünce Platformu»-ի («Տեսակետների հարթակ») կողմից կազմակերպված ժողովն անցկացվել է վերջին շրջանում պատրիարքի ընտրություններում ստեղծված իրավիճակը, հնարավոր խոչընդոտները քննարկելու և […]

Էրդողանը և Պուտինը Հալեպի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Դեկտեմբերի 14-ին երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց  է ունեցել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, նշում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի Հալեպ քաղաքի հարցը, մասնավորապես հումանիտար օգնության տրամադրելու խնդիրը: Նրանք  պայմանավորվել են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Հալեպի արևելյան հատվածից խաղաղ բնակչությանը, ինչպես նաև սիրիական […]

Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեսի հետ: Ըստ թուրքական  «Yenisafak» թերթի կայքի` հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է  Սիրիայի Հալեպ քաղաքի իրավիճակը: Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով: Բացի դրանից նա հիշեցրել է, որ այժմ Հալեպում  մասնակիորեն հաստատվել է հրադադար, որի ապահովման հարցում Թուրքիան ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի