11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեսի հետ: Ըստ թուրքական  «Yenisafak» թերթի կայքի` հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է  Սիրիայի Հալեպ քաղաքի իրավիճակը: Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով:

Բացի դրանից նա հիշեցրել է, որ այժմ Հալեպում  մասնակիորեն հաստատվել է հրադադար, որի ապահովման հարցում Թուրքիան ունի իր դերը: Էրդողանը հերթական անգամ բաց չի թողել առիթը, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և վերջինիս  կողմնակիցներին մեղադրի «դաժանության և վայրագությունների մեջ»:

Թուրքիայի նախագահը  նաև Գուտերեսին շնորհավորել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղար ընտրվելու կապակցությամբ: Իր հերթին ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Թուրքիայի դերը Սիրիայից և Իրաքից գաղթած փախստականների աջակցության հարցում:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի 71-րդ վեհաժողովում տեղի էր ունեցել ՄԱԿ-ի ապագա գլխավոր քարտուղար պորտուգալացի Գուտերեսի երդմնակալության արարողությունը: Նախկին Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է 2017թ.  հունվարի 1-ին: Հենց այդ ժամանակ էր նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեսը կստանձնի իր պարտականությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ