17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի: Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» թերթը նշում է, որ եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, եղել է ոստիկանության բաժանմունքի շենք: Մինչ գրադարանի բացումը Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի, որի համար հատկացվել է 6 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 6 հազար ԱՄՆ դոլար): […]

Անպատասխանատու, չափն անցած հայտարարություն․ Թուրքիայի պատասխանը Ավստրիային

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ավստրիայի արտաքին գործերի և ինտեգրացիայի նախարար  Սեբաստիան Կուրցի՝ Թուրքիայի վերաբերյալ նախօրեին արած հայտարարությանը: Կուրցը  հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում սպասվող սահամանդրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ անցկացնի  Ավստրիայում բնակվող թուրքերի շրջանում, քանի որ դա պառակտում կմտցնի հասարակության մեջ և կխոչընդոտի ավսրիաբնակ թուրքերի ինտեգրմանն ուղղված քաղաքականությանը: Թուրքիայի […]

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է իբր հայկական կողմի իրականացրած դիվերսիան

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ փետրվարի 24-ի լույս 25 գիշերը Արցախ-Ադրբեջան շփման գծի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն գործողությունները վերագրելով հայկական կողմին: Հայտարարության մեջ դատապարտվում է հայկական կողմի` իբրև ծանր հրետանու կիրառմամբ ադրբեջանական դիրքերի վրա  իրականացրած հարձակումը: Թուրքիան ցավակցություն է հայտնել բախման հետևանքով սպանված ադրբեջանցի զինծառայողների համար, վիրավորներին շուտափույթ ապաքինում […]

Էրդողանը մեկնում է Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-10-ին պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը այցի ընթացքում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպասվում է, որ երկու նախագահները հանդիպման ժամանակ կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը: Կքննարկվեն նաև ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Աղբյուր`    Ermenihaber.am

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը պետք է վերացվի

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո հայտարարություն է տարածել նաև պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խումբը (Müteşebbis Heyeti): Խումբը, հայտարարության մեջ հիշեցնելով 2016թ հոկտեմբերի 26-ին Պատրիարքության հոգևոր խորհրդի՝ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքին «հանգստյան կոչելու» որոշումը, շեշտել է, որ Թուրքիայի հայ համայնքի բոլոր հաստատությունները, ներառյալ պատրիարքարանը, և բոլոր շերտերը համակարծիք են 85-րդ պատրիարքի ընտրությունների անցկացման անհրաժեշտության […]

Թուրքիայի հայերի բաց նամակը Ամենայն հայոց կաթողիկոսին

Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է հատուկ ժողով՝ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի մասնակցությամբ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի գլխավորությամբ: Հանդիպման նպատակը, ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման առթիվ ծագած անհամաձայնությունների և խնդիրների հարթումը ու համատեղ լուծում գտնելն է: Այդ հանդիպումից առաջ Թուրքիայի հայ համայնքի մի […]

Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանի շահերին դեմ է․ Վիգեն Սարգսյան

Թուրքիան Հարավային Կովկասում չափազանց ապակառուցողական պահվածք է դրսեւորում։ Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանի շահերին դեմ է։ «Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է դրսևորում, շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է մերժել ակնհայտը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը։ Թուրքիան հետ է կանգնել […]

Անկարայի և Թեհրանի միջև լարվածությունը շարունակվում է. Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սիրիան և Իրաքը մասնատելու մտադրության համար Իրանին մեղադրելուց հետո 2 երկրների միջև սկսված լարվածությունը նոր դրսևորումներ է ստանոմ: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` նախօրեին Թեհրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի արտգործնախարարություն և խիստ զգուշացում ստացել այս անգամ արդեն արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարության կապակցությամբ: Իրանի արտգործնախարարության […]

Հզոր պայթյուն Թուրքիայում․ զոհերի թվում երեխա կա /տեսանյութ/

Երեկ երեկոյան Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում հզոր պայթյուն է որոտացել: Թուրքական «Hürriyet»-ի տեղեկացմամբ՝ 1 տոննա պայթուցիկ նյութով բեռնված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 15 քաղաքացի: Ավելի ուշ պարզվել է, որ զոհվածներից մեկը երեխա է, սակայն որոշ լրատվամիջոցներ գրում են, որ նա մոտ 11 տարեկան էր, որոշներում էլ տեղեկություններ կան, որ փոքրիկը 3 տարեկան էր։ […]

Թուրքիան դատապարտել է Արցախում անցկացվելիք հանրաքվեն

Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Թուրքիան չի ճանաչելու այդ հանրաքվեի արդյունքները: «Դա վնաս կհասցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և մնայուն լուծում գտնելու համար գործադրվող ջանքերին: Մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի