17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Հոլանդիայի դեսպանին թույլ չեն տա մտնել Թուրքիա

Անկարան որոշել է այլեւս չընդւոնել հոլանդացի ոչ մի քաղաքակն գործչի, մինչեւ պաշտոնական ներողություն չհնչի։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը հայտարարել է, որ Անկարան չի սպասում Թուրքիայում Հոլանդիայի դեսպանին, ով արձակուրդում էր, իրենք որոշել են այլեւս երկիր չթողնել դեսպանին։ Համենայն դեպս՝ մինչեւ Հոլանդիան ներողություն չխնդրի թուրք նախարարներին երկիր չթողնելու համար։  Փոխվարչապետը հայտնել է նաեւ, որ Թուրքիայի կառավարությունը […]

Թուրքիայից հակադրոնային համակարգ է արտահանվում Ադրբեջան /տեսանյութ/

Թուրքական ռազմական արտադրության Harp Arge ընկերությունը հակադրոնային համակարգ (Drone Savar) է արտահանել Ադրբեջանին: Ընդ որում՝ սա այդ ընկերության  առաջին արտասահմանյան արտահանումն է եղել: Այս մասին մարտի 13-ին հայտնում է թուրքական ընկերության կայքում:  Ներկայում այդ հակադրոնային համակարգը օգտագործվում է Թուրքիայի ոստիկանության և զինված ուժերի կողմից «հակահաբեկչական պայքարի համար»: Ըստ աղբյուրի՝ թուրքական ընկերությունը հակադրոնային համակարգը արտադրում է […]

Թուրքիայի արտգործնախարարությունը 2 նոտա է հղել Հոլանդիային

Թուրքիայի և Հոլանդիայի միջև ծագած դիվանագիտական սկանդալը նոր թափ է ստանում: Ամստերդամի կողմից Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ընտանեկան ու սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Քայային երկրից արտաքսելուց հետո Հոլանդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը 3-րդ անգամ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Ըստ թուրքական «Haberler.com» կայքի Հոլանդիայի դեսպանության հավատարմատարին միանգամից 2 նոտա է հանձնվել: Առաջին նոտայով պաշտոնական Անկարան […]

Թուրքերը Հոլանդիայի դրոշի փոխարեն շփոթել և այրել են Ֆրանսիայի դրոշը

Թուրքիայի Սամսուն քաղաքում Հոլանդիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը: Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի երկրի տարածքում, որտեղ  սահամանդարական հանրաքվեի քարոզչության շրջանականերում նախատեսվում էր նախարարի հանդիպումը թուրքական համայնքի հետ: Թուրքական «Birgun» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ հավաքվել […]

Ստամբուլում ռուս ուղեւորներով ուղղաթիռի կործանման տեսանյութը հայտնվել է համացանցում /տեսանյութ/

Համացանցում է հայտնել Ստամբուլում ուղղաթիռի կործանման տեսանյութը։ Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ քաղաքացի-ուղեւորներով ուղղաթիռ էր կործանվել Ստամբուլում, ինչի հետեւանքով 7 հոգի մահացել էին՝ երկու օդաչուներն ու 5 ուղեւորները։  Ուղղաթիռը կործանվել է հեռուստաաշտարակի հետ բախման հետեւանքով։ 

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում արդեն զոհվել է 2000 քաղաքացի․ ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը զեկույց է պատրաստել 2015-2016թթ. Թուրքիայի քրդաբնակ շրջաններում երկրի անվտանգության ուժերի կողմից իրականացված գործողությունների հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների և գրանցված զոհերի վերաբերյալ: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի` զեկույցից պարզ է դարձել, որ վերոնշյալ գործողությունների ընթացքում զոհվել է ընդհանուր առմամբ 2.000 հոգի և գրանցվել են բազմաթիվ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Զոհվածներից […]

Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել․ կա 5 զոհ

Ստամբուլի Բյույուկչեքմեջե արվարձանում այսօր հրշեջ ուղղաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով 5 հոգի է մահացել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռում եղել է յոթ մարդ, որոնցից 4-ը՝ օտարերկրա քաղաքացիներ։ Ուղղաթիռի կործանման պատճառը դեռեւս հայտնի չէ։

Հեռու մնա մեր երկրից․ հոլանդացի քաղաքական գործիչը՝ Չավուշօղլուին

Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում չեղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հանրահավաքը:  Թուրքական  «Milliyet» պարբերականը, հղում անելով հոլանդական «ANP» լրատվական գործակալությանը, նշում է, որ որպես չեղարկման պատճառ Ռոտերդամի քաղաքապետ Ահմեթ Էբութալիբ նշել է այն փաստը, որսրահի սեփականատերը հրաժարվել է տարածք տրամադրելուց:  Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի էլ` ավելի […]

Պոլսահայ պատգամավորը մեջլիսում հիշեցրել է արևմտահայ ֆեմինիստ կանանց մասին

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կին պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում խոսել է կնոջ նկատմամբ բռնության վերաբերյալ նոր օրենքի նախագծի մասին: Ըստ հայկական «Ակոսի»` մեջլիսի լիագումար նիստում ելույթ ունեցած Դողանը ներկաներին հիշեցրել է արևմտահայ կին գրողների ու մտավորականների մասին, որոնք եղել են Թուրքիայի առաջին ֆեմինիստները: Դողանը ցուցադրել է թուրքերենով տպագրված «Արդարության ճիչ» գիրքը, որը պատմում է ֆեմինիստ […]

Թուրք դիվանագետները Շվեյցարիայից ապաստան են խնդրել

Դիվանագիտական անձնագրեր ունեցող մի շարք Թուրքիայի քաղաքացիներ քաղաքական ապաստան են խնդրել Շվեյցարիայից: Թուրքական  «Haberler» լրատվական կայքը, հղում անելով շվեյցարական հայտնի «Tages Anzeiger » թերթին, նշում է, որ  ապաստան խնդրողների մեջ է եղել նաև Բեռնում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Վոլքան  Քարագյոզը: Վերջինս խնդրել է, որ իր ընտանիքին նույնպես ապաստան տրամադրվի: Աղբյուրը չի մանրամասնում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի