17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

ԱՄՆ-ն Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր ահաբեկչության մասին

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով Թուրքիա մեկնող ամերիկացիներին «այդ երկրում աճող ահաբեկչության վտանգի մասին»: Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցից մեկ օր առաջ հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելելուց: Զգուշացման մեջ նշվում է, որ ահաբեկչական գործողությունների հավանականությունը մեծ է հատկապես զբոսաշրջային նշանակություն […]

Գերմանիան կարող է Թուրքիայից հանել իր ռազմական ուժերը

Գերմանիան այլընտրանքային ռազմաբազա է փնտրում՝ թուրքական Ինջիրլիքում տեղակայված իր զորքերը տեղափոխելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը: Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի «Ձախերի» կուսակցությունը կառավարությանն է ուղղել մի հարցում, որով փորձել է պարզել, թե հատկապես ուր կարող են տեղափոխվել գերմանական զորքերը: Գերմանիայի կառավարության պատասխանում նշվել է, որ որպես Ինջիրլիքի այլընտրանք կարող են ծառայել  Հորդանանում, […]

Թուրքիայում նախկին հայկական թաղամասը նախատեսում են տուրիզմի կենտրոն դարձնել

Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայում Սելահիյե կոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել: Ըստ թուրքական «Samsunkenthaber.com» կայքի` Սելահիյեյի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այդ տները պատկանել են ցեղասպանությունից առաջ այդտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը […]

Ստեփանակերտի գեղեցկությամբ հիացած եմ, ինչը ինձ համար հաճելի անակնկալ էր. Ֆրանսիացի համանախագահ

Առաջին անգամ եմ Ստեփանակերտում և հիացած եմ նրա գեղեցկությամբ, ինչը ինձ համար հաճելի անակնկալ էր: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին, գրում է artsakhpress.am-ը: Խոսելով բանակցությունների մասին՝ ֆրանսիացի համանախագահը ասել է, որ գործընթացը շարունակվում է, և շատ հագեցած երկխոսություն կա […]

«Նոր Զարթոնքը» Թուրքիայի հայերին կոչ է անում «ոչ» ասել հանրաքվեին

Թուրքիայում  հայ երիտասարդների հիմնած «Նոր զարթոնք» նախաձեռնությունը կոչ  արել Թուրքիայի հայերին «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Նոր զարթոնքի հայտարարության մեջ նշված է, որ «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP)  իշխանության 15 տարիների ընթացքում չի ստեղծվել ազատական, հավասար և ժողովրդավար Սահմանադրություն, հետընթաց է արձանագրվել դատական համակարգի ազատության և իշխանության տեղաբաշխման հարցում: «Ակօս» շաբաթաթերթում հրապարակված հայտարարության մեջ «Նոր […]

Աթեշյանը թքած ունի Մայր Աթոռի վրա

Կ․Պոլսի Հայոց Պատրիարքարանում ստեղծված խնդրահարույց իրավիճակի միակ լուծումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռքում է։ Վերջինս պետք է զանգահարի Աթեշյանին և մեկ ժամ ժամանակ տա նրան ընտրություն կատարելու Հայաստանյաց Առաքելական եկեղեցու որոշումները հարգելու կամ կարգալույծ լինելու միջև։    Այս մասին այսօր՝ մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության […]

Ինչ սպառնալիք կա, ինչու է Երեւանը սպառնում «Իսկանդերով». Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Երևանում հայտարարել է, որ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլան, որը բաղկացած է երեք մասից: Որոնք են այդ մասերն ու ընդհանրապես ինչ պլանի մասին է խոսքը, Ռիչարդ Հոգլանդը չի մանրամասնել: Նա միաժամանակ հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները ներկայումս աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար, և […]

Թուրքիան և Ռուսաստանը կքննարկեն առանց անձնագրի ուղևորությունների հարցը

Թուրքիան և Ռուսաստանը կրկին կարող են քննարկման դնել առանց անձնագրի՝ միայն նույնականացման քարտերով փոխադարձ ուղևորությունների հարցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթի կայքը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անթալիայի առևտրի բորսայում, նշել է, որ երկու երկրները թեմայի վերաբերյալ լուրջ բանակցություններ էին վարում դեռ ռուս -թուրքական ճգնաժամից առաջ: Սակայն 2015թ. նոյեմբերին թուրքական ուժերի կողմից […]

Պատասխան եք տալու. Էրդողանի կոշտ արձագանքը` ԵԽ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից խորհրդարանի շենքում թուրքական իշխանամետ «Daily Sabah» թերթի տարածման արգելքին: Էրդողանը, քննադատելով նշյալ արգելքը, ասել է. «Իբր ձեզ մոտ մամուլի ազատություն կա՞: Ինչո՞ւ արգելեցիք: Պատասխան եք տալու: Քանի դեռ դուք Թայիփ Էրդողանին ասում եք՝ բռնապետ, իմացեք, որ  Թայիփ Էրդողանն էլ ձեզ ֆաշիստ և նացիստ է անվանելու»: […]

Գերմանիան սպասում է, որ Թուրքիայի վարչապետը կատարի իր տված խոստումը

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարթին Շեֆերը հայտնել է, որ Թուրքիայում Գերմանիայի հյուպատոսարանի  աշխատակիցները արդեն 3 շաբաթ է, ինչ չեն կարողանում հանդիպել «Die Welt» պարբերականի ձերբակալված թղթակից Դենիզ Յուջելի հետ: Թուրքական «Sozcu» թերթի կայքը, հղում անելով գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը, նշում է, որ  մարտի 4-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի