17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Գերմանիայում չեղարկվել է թուրք պաշտոնյայի մասնակցությամբ ևս մեկ միջոցառում

Թուրքիայի  Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Թաներ Յըլդըզի մասնակցությամբ` Գերմանիայում կայանալիք կոնֆերանսը չեղարկվել է: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` միջոցառումը տեղի էր ունենալու Կելսթերբախ քաղաքի քաղաքապետարանին պատկանող կոնֆերանսների դահլիճում , սակայն վերջին պահին գերմանական կողմը հրաժարվել է դահլիճ տրամադրել: Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2¬ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ […]

Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների լարված հարաբերությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել գերմանացի պաշտոնակցի՝ Զիգմար Գաբրիելի հետ: Թուրքական «Tgrthaber» լրատվակայքը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ  կողմերը քննարկել են վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածությունը: Նշվում է, որ մարտի 2-ին ևս նախարարները հեռախոսազրույց էին ունեցել և մարտի 8-ին Բեռլինում հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Հիշեցնենք, որ Թուրքիայի […]

Գերմանիայի արդարատադության նախարարը հորդորում է չտրվել Էրդողանի սադրանքներին

Գերմանացի քաղաքական գործիչներն արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությանը: Նա Ստամբուլում «Կանայք և ժողովրդավարություն» միության կազմակերպած միջոցառման ժամանակ քննադատել էր Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս արգելել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացումն ու թուրք պաշտոնյաների ելույթները Գերմանիայի տարածքում: Էրդողանը գերմանական իշխանությունների այդ վերաբերմունքը նմանեցրել էր նացիստական գործելաոճին՝ ասելով. «Մենք էլ կարծում […]

«Սրտիս Փիրուզը». թուրք լրագրողի վեպը 1915թ. թուրք աղայի որդեգրած հայուհու մասին

Ստամբուլում տեղի է ունեցել թուրք գրող, լրագրող Նիվեր Լազօղլուի հեղինակած «Սրտիս Փիրուզը» վեպի շնորհանդեսը: Գիրքը պատմում է 1915-ին թուրք աղաներից մեկի կողմից որդեգրված հայ աղջկա` Փիրուզի  մասին: Լազօղլուն գրքում ներկայացնում է նաև Թուրքիայի Գիրեսուն նահանգից Էլազըղ (Խարբերդ) եկած (բերված-խմբ.) ու 6 տարեկանում որդեգրված Փիրուզի կյանքի հետագա պատմությունը: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` Լազօղլուն հայտնել է, որ […]

Հոլանդիան արգելել է թուրքական իշխանությունների ծրագրած միջոցառումը Ռոտերդամում

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Այս կապակցությամբ իշխանությունները ծրագրում են տարաբնույթ միջոցառումներ արտերկրում բնակվող թուրքերի շրջանում քարոզարշավ իրականացնելու համար:  Ըստ թուրքական «Haberler»-ի՝ Հոլանդիայի վարչապետը դեմ է արտահայտվել թուրքական իշխանությունների այդ մտադրությանը՝ ասելով. «Հոլանդիայի հանրային հարթակները չեն կարող այլ երկրների համար քաղաքական արշավի ասպարեզ լինել: Դա մեզ համար անընդունելի է»: Վարչապետը տեղեկացրել է, […]

Գերմանացի նախարարը հորդորել է Թուրքիային վերանայել մարդու իրավունքների հարցում իր դիրքորոշումը

Գերմանիայի Արդարադատության նախարար Հեյկո Մաասը թուրք գործընկերոջը Բոզդաղին հղած նամակում վերջին շրջանում առաջացած թուրք-գերմանական լարվածության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել։ Թուրքական «Դողան» գործակալության տեղեկացմամբ՝ գերմանացի նախարարը նամակում նշել է, որ հիասթափված է, որ թուրք նախարարը չեղյալ է հայտարարել նախատեսված երկկողմ հանդիպումը։ Մաասը նաև քննադատել  է Թուրքիայում գերմանական պարբերականի թղթակցի ձերբակալությունը։ Գերմանացի նախարարը շեշտել է, որ […]

Գարո Փայլանը դիմելու է եվրադատարան

Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է պատգամավոր Գարո Փայլանի հայցը: Նա էլ որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավորն անհաջող որոշում է որակել Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից իր հայցի մերժումը: «Երանի երկրիս որևէ դատարան այս հարցը լուծած լիներ. Ժողովրդավրարությունը հարվածի տակ դնող այդ որոշումը չեղյալ հայտարարեր: Բայց […]

Մերկելը պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված գերմանական պարբերականի թղթակցին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին: Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է,  որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի: Գերմանիայի կանցլերը կոչ է արել Թուրքիային հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը: Թուրքական «Sondakika» լրատվական կայքը, անդրադառնալով […]

Էրդողանը ԼՂ կարգավորման հարցով դիմում է Իսլամական աշխարհին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևը հանդիպել են Պակիստանում ընթացող «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Թուրքական «f5haber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև արցախյան հարցին: Էրդողանը, խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, նշել է, որ չնայած գագաթնաժողովը վերաբերում է տնտեսական համագործակցությանը, բայց միևնույն է հնարավոր չէ քաղաքականությունն անտեսել: Ըստ […]

Գերմանիայում պահանջում են արգելել Էրդողանի մուտքը

Գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորման առիթով եվրահանձնաժողովը Անկարային կոչ է արել հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին, իսկ գերմանացի պաշտոնյաները պահանջել են արգելել Էրդողանի ու նրա մերձավորների մուտքը ԳԵրմանիա: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը «Die Welt»-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Անհրաժեշտ է, որ Թուրքիան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի