06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գարո Փայլանը դիմելու է եվրադատարան

Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է պատգամավոր Գարո Փայլանի հայցը: Նա էլ որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավորն անհաջող որոշում է որակել Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից իր հայցի մերժումը:

«Երանի երկրիս որևէ դատարան այս հարցը լուծած լիներ. Ժողովրդավրարությունը հարվածի տակ դնող այդ որոշումը չեղյալ հայտարարեր: Բայց այդպես չեղավ, հետևաբար մենք գնալու ենք եվրադատարան»,- ասել է Փայլանը` ավելացնելով, որ մեջլիսի` իրենից խլած խոսքի ազատությունը պաշտպանելու է եվրադատարանում:

Հիշեցնենք, որ Փայլանը հունվարի 13-ին Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել էր 1913-1923 թթ-ին Թուրքիայի փոքրամասնությունների ոչնչացմանը` մեջլիսի ամբիոնից հնչեցնելով ցեղասպանություն բառը:

Այդ փաստը դժգոհություն էր առաջացրել կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորների շրջանում, որոնք ոտքի էին կանգնել ու սկսել տեղից բղավել Փայլանի վրա: Դահլիճում խառնաշփոթ էր առաջացել, իսկ նիստը վարող մեջլիսի փոխխոսնակ Ահմեթ Այդընը ընդմիջում էր հայտարարել` կանխելով հետագա վիճաբանությունը:

Միջադեպից հետո հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել էր մասնակցել խորհրդարանի առաջիկա 3 նիստին, իսկ նիստի արձանագրություններից հեռացվել էր ելույթում կիրառված ցեղասպանություն բառը: 

Փայլանը նշյալ որոշումը չեղարկելու պահանջով դիմել էր Թուրքիայի սահմանադրական դատարան, սակայն նրա հայցը չէր բավարարվել:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ