26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան դատապարտել է Արցախում անցկացվելիք հանրաքվեն

Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Թուրքիան չի ճանաչելու այդ հանրաքվեի արդյունքները:

«Դա վնաս կհասցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և մնայուն լուծում գտնելու համար գործադրվող ջանքերին: Մեր երկիրը դատապարտում է այդ գործողությունը, որը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մի նոր խախտում է: Թուրքիան չի ճանաչի այդ հանրաքվեն և դրա արդյունքները»,- ասված է հայտարարությունում:

Թուրքիայի ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարության համաձայն՝ Արցախում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներին և ԵԱՀԿ սկզբունքներին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ