18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացվել է

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. Այսօր ժամը 12:00 -ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է եւ մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն […]

Հակառակորդը տվել է 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով  ավելի քան 20000 կրակոց:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են  երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման […]

Նախագահը բավարար է գնահատել կառավարության աշխատանքը

Հունվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը: Նիստում հաստատվել են 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այն մշակվել է՝ հաշվի առնելով  պետական կառավարման մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը նշել է, որ ընթացիկ տարվա միջոցառումների ընտրությունը […]

Ադրբեջանում այրել են Հայաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի դրոշները /վիդեո/

Ադրբեջանի Նարդարանում նախօրեին բողոքի ակցիա է տեղի ունեցել, տեղացիները բողոքել են ըննդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների` դրանք որակելով իբրեւ վիրավորանք իսլամին: Ակցիայի մասնակիցները կոչ են արել Ադրբեջանի ԱԳՆ-ին վերաբերմունք արտահայտել Մուհամեդ մարգարեին վիրավորելու կապակցությամբ, հայտնում է ադրբեջանական Contact-ը: Ապա ակցիայի մասնակիցները այրել են Հայաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի դրոշները:

Նոր դիվերսիա.մեկ զոհ եւ մեկ վիրավորում հայկական կողմից

Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:  Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը եւ վիրավորում  է ստացել 1973թ. ծնված […]

Ռեժիմը խախտվել է 300 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին եւ լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ՌՊԳ-7 եւ ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ […]

Դինքի նման հայորդիներ ծնվում են 100 տարին մեկ անգամ

8 տարի առաջ Թուրքիայում սպանված “Ակoս” թերթի խմբագիր Հրանտ Դինքը ամեն ինչ անում էր գիտակցաբար ու իշխանության հետ խաղում էր գրագետ: Նման տեսակետ հայտնեց ազատամարտիկ եւ Հրանտի մանկության ընկեր Սարգիս Հացպանյանը՝ ընդգծելով, որ Հրանտի նման հայորդիներ ծնվում են 100 տարին մեկ անգամ: “Ութ տարի առաջ եւ այսօր բավական բան է փոխվել Թուրքիայում, անփոփոխ միակ բանը […]

Ապրիլի 24-ը հայտարարել Գալիպոլի ճակատամարտի օր առնվազն ցինիզմ է ու անարգանք է 1.5 մլն զոհված հայերի հիշատակին.թուրքագետ

՛՛Բավական երկար ժամանակ Թուրքիայում պատրաստվում էին Դարդանելի ճակամատամրտի հարյուր ամյակը նշել, բայց նման որոշումը բարոյականությունից դուրս է: Ի՞նչ է սա նշանակում: Պարզ, որ Թուրքիայի  նախագահը այս քայլով փորձելու է աշխարհի ոշադրությունը կենտրոնացել այս իրադարձության վրա և աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:  Իսպիրյանի դիտարկմամբ […]

Թուրքական դատարանը համացանցում Աբդուլահ Գյուլին վիրավորողին ազատազրկման է դատապարտել

Թուրքիայի դատարանը նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հասցեին համացանցում արված վիրավորանքի համար Թուրքիայի քաղաքացուն ազատազրկման է դատապարտել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Թուրքիյե գազեթեսի» լրատվական կայքը գրում է, որ  2013 թվականի մայիսի 30-ին  համացանցում զետեղված «Գյուլի առաջին մեկնաբանությունն ալկոհոլիմասին օրենքի վերաբերյալ» վերնագրով  լուրի տակ  մեղադրյալ Է. Ա.-ն գրառում էրթողել, որում վիրավորել էր նախագահ  Գյուլին: Նա դատապարտվել է 11 ամիս 20 օրյաազատազրկման, սակայն, դատարանը հաշվի  առնելով դատական գործընթացի ընթացքում նրա դրական վարքը, որոշել  է նրան ազատ արձակել 5 տարի փորձաշրջանի պայմանով: Եթե 5 տարի  մեղադրյալը որևէ հանցանք չգործի, դատարանի որոշումը ուժը կկորցնի: Մեղադրյալը, դատարանում բացատրելով իր արարքը, հայտնել էր, որը ինքը երկար ժամանակ  է` խմիչք է օգտագործում և իր  դիրքորոշումը ոչ թե եղել է Գյուլի, այլընդունված օրենքի դեմ: Տեղեկացնենք, որ 2013 թվականի մայիսի 23-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովնընդունել էր ալկոհոլի մասին, որի համաձայն` Թուրքիայում 22:00-ից մինչև առավոտյան ժամը 6:00-ն ալկոհոլի վաճառքը արգելվում է: Ալկոհոլի վաճառքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի