16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում Ծիծեռնակաբերդի լուսանկարով օրացույց է տպագրվել. երկրի ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել

Թուրքիայի արտգործնախարարությունը հետաքննություն է սկսել, պարզելու համար, թե ինչպես է թե ինչպես է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի (Ծիծեռնակաբերդ) լուսանկարը հայտնվել իր կողմից հրապարակված օրացույց-գրքույկում, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ajans01» լրատվական կայք՝ նշելով, որ օրացույցի բաժանումը դադարեցվել է և ճշգրտվում է, թե ում կողմից է նկարը ներառվել օրացույցի մեջ: Հիշեցնենք, […]

Մենք չենք պատրաստվում ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Ցեղասպանությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայյիբ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին: Հայաստանի և հայերի հետ հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս նա նշել է. “Հայկական սփյուռքը ոչ մի կերպ չի հանդարտվում, նրանք անվերջ ինչ-որ բաներ են նախաձեռնում, այս հարցում Թուրքիայի հետ բանավեճի, նույնիսկ վեճի մեջ մտնել են ուզում: Մենք չենք կարող նման բան հանդուրժել: Մենք պարտավոր չենք […]

Շփման գծում անհանգիստ է

ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 29-ին եւ լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: 

«The New York Times»-ը հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պատասխանը Ադրբեջանի դեսպանի նամակին

Հունվարի 29-ին ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի պատասխանը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի նամակին։ Իր նամակում ԼՂՀ ներկայացուցիչը նշում է, որ Ադրբեջանի դեսպանը, թվում է թե, կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավն իր երկրում։ Փոխարենը նա առաջարկում է ուշադրությունը […]

Ըստ Մահչուփյանի` հայերի եւ թուրքերի միջեւ ոչ թե թշնամանք, այլ շփման կարոտ կա

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Իրաքի Էրբիլ քաղաքում, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին և հայ-թուրքական հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ թուրքական “Հյուրրիյեթ” թերթի ինտերնետային կայքի` Մահչուփյանը մասնավորապես նշել է, որ հայ և թուրք ժողովուրդները, որոնք թե մշակութային, թե կենցաղային առումով շատ ընդհանրություններ ունեն, իրականում հակված են […]

Ստամբուլի հրապարակում ցուցարարներն այրել են Հայաստանի դրոշը /ֆոտո/

Թուրքիայի “Մեծ միություն կուսակցության” (ՄՄԿ-BBP) անդամներից կազմված մի խումբ ակտիվիստներ բողոքի ցույց են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ցուցարարները պարզել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով պաստառներ և վանկարկել թուրք-ադրբեջանական եղբայրության մասին լոզունգներ: Նրանք նաև հրապարակավ վառել են Հայաստանի Հանրապետության դրոշը` հայոց եռագույնը:  

Փարիզում տեղի է ունեցել ”Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ” խորագրով կոնֆերանս-ցուցահանդես

Հունվարի 25-ին Փարիզի Կառավարման բարձրագույն դպրոցում (ESG) տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես: Միջոցառմանը ներկա փորձագետները խոսել են զանգվածային ոճրագործությունների մասին` շեշտը դնելով դրանց վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում լուսանկարների և ֆիլմերի դերի ու ազդեցության վրա:  Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Վան միության նախագահ Սեդա Փափազյանը` «Լուսանկարների օգտագործումը Ֆրանսիայում Ադրբեջանի կողմից՝ քարոզչության նպատակով» […]

Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու եւ խորացնելու հարցում Հայաստանը պատրաստակամ է. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության Նախագահը կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, հայ-իրանական հարաբերությունների օրակարգը եւ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են: Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2013 թվականին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նամակ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարին

Հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նամակ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին։ Նամակում Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։ «Ձեր ջանքերը, որոնք նպատակաուղղված են՝ խաղաղություն և կայունություն բերելու մեր տարածաշրջան՝ հիմնված Արցախի ժողովրդի […]

Հրեաների ցավը հայերի ցավն է /ֆոտո, վիդեո/

Հայաստանում հրեական համայնքի ներկայացուցիչները հունվարի 26-ին հարգեցին  Հոլոքսոտի զոհերի հիշատակը:  Համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը շնորհակալություն հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները՝ սկսած նախագահից հիշել եւ հարգել են զոհերի հիշատակը: “Լինելով եվրոպական ժողովրդի մի մաս՝ մենք դիմում ենք բոլորին, ով ողբում է մեզ հետ միասին՝ կիսելու մեր Ցավն ու բողոքը”,-ասաց նա: Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ նշեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված