18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Անջեյ Կասպշիկը հանդիպել են

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, տեղեկացնում է АПА գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակի, հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ծիծեռնակաբերդի լուսանկարի հարցը տեղափոխվել է Թուրքիայի Խորհրդարան

Թուրքիայի արտգործնախարարության կողմից հրատարակված օրացույց-գրքույկում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի /Ծիծեռնակաբերդ/ լուսանկարի շուրջ ստեղծված աղմուկը շարունակվում է: Հարցն արդեն տեղափոխվել է երկրի գլխավոր օրենսդիր մարմին՝ Թուրքիայի ազգային մեծ ժողով /ԹԱՄԺ/, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:  Հարցը մեջլիսի օրակարգ է մտցրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օսման Քորություրքը: Ըստ թուրքական «Հաբերթուար» լրատվական կայքի՝ պատգամավորը գրավոր հարց […]

Ի դեմս Փերինչեքի` գործ ունենք Թուրքիայի հետ. թուրքագետ

Փերինչեքը միշտ էլ հայտնի է եղել իբրեւ սկանդալային ու իշխանություններին քաղաքական ծառայություն մատուցող անձ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Փերիչեքի դատավարությունից, ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշել է, որ ի դեմս Փերինչեքի` մենք գործ ունենք Թուրքիայի հետ, նա խորհրդանշում է Թուրքիան,  թուրքական իշխանությունների մարմնացումն է: “Եթե ՄԻԵԴ-ն ինչ-որ կերպ արդարացնի Փերինչեքին, […]

Էրդողանը պատասխանել է Սերժ Սարգսյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգյանի ելույթին Ցեասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ` ասելով, որ Թուրքիան շարունակելու է ընդդիմանալ բոլոր այն “քայլերին, որոնք փորձ կլինեն մանիպուլիացիայի ենթարկել Թուրքիային”, տեղեկացնում է  Habarlar.Ru-ն: Քալընը խոսել է նաեւ Էրդողանին ուղղված Սերժ Սարգսյանի պատասխան նամակին՝ նշելով, […]

Թուրքիայում հզոր փոթորկի արդյունքում մարդիկ են մահացել /ֆոտո/

Թուրքիայի հյուսիս-արևմտյան շրջաններում արդեն 3 օր շարունակվող փոթորիկը Մարմարա և Էգեյան ծովերի առափնյա քաղաքներում ավերածությունների ու մարդկային զոհերի պատճառ է դարձել, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ծովային քամու ազդեցության տակ են հայտվել նաև Ստամբուլ քաղաքի որոշ հատվածներ: Հաղորդվում է, որ Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանի բազմաթիվ չվերթներ հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել: Հուժկու քամու հետևանքով […]

Զարուհի Փոստանջյանը` Բակո Սահակյանին

      Պարոն Բակո Սահակյանին ԼՂՀ նախագահ Արցախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Հարգելի պարոն Սահակյան, Արցախցին` տոգորված ազատության ոգով, իրագործելով Հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու ստեղծագործելու մեր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը, դրսևորելով անսասան կամք` զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային […]

Մահափորձ` Էրդողանի դե՞մ

Նախօրեի գիշերը երկու պայթյուն է որոտացել Չանքայա պողոտայի մերձակայքում, որտեղով պետք է անցներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղափոխող և ուղեկցող ավտոշարասյունը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` հղում անելով “Միլլիյեթ” պարբերականին: Պայթյունները տեղի են ունեցել ճանապարհամերձ մի շենքի այգում:  Ոստիկանական ուժերն իսկույն շրջափակել են պայթյունի վայրը և ողջ տեղանքով իրականացրել անվտանգության հատուկ գործողություններ: Որոնման արդյունքում նշյալ […]

Վրաստանի նախագահը որդի է ունեցել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ նրա կինը` Մակի Չիչուան այսօր  որդի են  ունեցել, հայտնում է rg.ru-ն: Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատմամբ: Նորածնի քաշը 3,6 կգ է, հասակը` 51 սմ: Տղային Թեյմուրազ են անվանել` ի պատիվ Մարգվելաշվիլու հոր:

Ծեծում են կանանց, երեխաներին, ծերերին. Բաքվում զվարճանում են

Ադրբեջանական բոլոր կայքերն անդրադարձել են հունվարի 31-ին ավտոերթով Արցախ այցելող ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամների հետ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, “Նախախորհրդարանը” հայտարարություն էր տարածել, ըստ որի` ոստիկանները հարձակվել են ՛՛100-ամյակը առանց ռեժիմի՛՛ ավտոերթի մասնակիցների վրա ու ծեծի ենթարկել նրանց: Ադրբեջանական կայքերը ամենայն մանրամասնությամբ նկարագրել են դեպքի մանրամասները` հղում անելով հայկական մի շարք կայքերի եւ իրենց կողմից մեկնաբանություններ ավելացնելով: […]

Էրդողանի նստավայրը` սուլթանական պալատ

Իր զբաղեցրած տարածքով աշխարհում ամենամեծ նախագահական նախագահական պալատը համարվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրը շուտով կունենա իր մզկիթն ու իմամը /մահմեդական հոգևորական/, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Թեմային անդրադարձած թուրքական ընդդիմադիր օրաթերթ «Ջումհուրիյեթ»-ը, Էրդողանի նստավայրին տալիս է «սուլթանական պալատ» որակումը: Նույն աղբյուրի համաձայն` նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահական պալատն ունենալու է իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի