“Ինչ են մուտիլովկա անում” /ֆոտո/
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կրկին Արցախում է: Լրագրողների հետ զրույցում գեներալն ասաց` տուն է եկել, որ Արցախում է արցախցիների և զինվորների կողքին լինելու համար: Արցախում են նաև ԵԿՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները: Երկրապահները այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր՝ եղբայրական գերեզման:
Անդրադառանալով Բերձորում “Հիմնադիր խորհրդարանի” հետ կապված միջադեպին՝ Մանվել Գրիգորյանը ասաց.
ՙ՛Ում բան ունեն ասելու, թող իրեն ասեն, ինչ են մուտիլովկա անում…”: Մանվել Գրիգորյանը նաև նկատեց, որ Հիմնադիր խորհրդարանին բազմիցս զգուշացվել է, որ նման երթ չանեն, վերջին զգուշացումը եղել է մեկ շաբաթ առաջ:
Տեսանյութը՝ ավելի ուշ: