29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանի հրավերը Դարդանելի միջոցառումներին ընդունել է արդեն 36 պետություն

Հայտնի է դարձել, որ 36 երկիր հաստատել է իր մասնակցությունը Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ճակատամարտի 100 ամյակին նվիրված պետական տոնակատարություններին, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ընթացիկ տարվա ապրիլի 24-ին կազմակերպվելիք վերոնշյալ միջոցառումներին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էրդողանի կողմից հրավերներ էին ուղարկվել 102 պետության ղեկավարությանը:

Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերականի էլ. կայքի` տեղեկացմամբ` 36 երկրների նախագահներ կամ վարչապետներ արդեն դրական պատասխան են տվել հրավերին: Ակնկալվում է, որ առաջիկայում այդ թիվը կհատի 50-ի սահմանագիծը:

Իրենց մասնակցությունը հաստատած բարձրաստիճան անձանց թվում են մասնավորապես Անգլիայի արքայազն Չարլզը` իր որդու հետ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ալբանիայի նախագահ Բույար Նիշանին, Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդը:

Հատկապես վերջինին, ինչպես նշում է աղբյուրը, Էրդողանը մեծ կարևորություն է տալիս:

Միջոցառումներին կմասնակցեն նաև Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը և Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյնը: Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներն անցկացվելու են Ստամբուլում: Դրանց մեկնարկն ազդարարվելու է գումարվելիք «Խաղաղության գագաթնաժողով»-ի միջոցով:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ