26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց Ցեղասպանության գործ. ազատ խոսք, թե մարդու իրավունքների խախտում

2015-ի հունվարի 28-ին Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, լսվել է Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի՝ Հայոց Ցեղասպանության մասին գործը: TIME-ը հայտնում է, որ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Փերինչեքը 2005 թվականին Շվեյցարիա այցելելու ժամանակ 1915-ի սպանությունների շքերթը, որի ժամանակ սպանվել է 1.5 միլիոն հայ, անվանել է “միջազգային սուտ”, գրում է interpress.am-ը` Inquisitr-ին հղումով:

TIME-ի տվյալով, 2007-ին շվեյցարական դատարանը վճռել է, որ Փերինչեքը խախտել է օրենքը, որով արգելվում է հերքել ցեղասպանության փաստը: Փերինչեքը բողոքարկել է վճիռը՝ պնդելով, որ դատարանի որոշմամբ խախտվել է իր ազատ խոսքի իրավունքը: Նրա հայցը բավարարվել է: Դրանից հետո Շվեյցարիան պատասխան բողոք է ներկայացրել Հայոց Ցեղասպանության գործով:

Armenian Weekly-ն հայտնում է, որ Փերինչեքի փաստաբան Մեհմեթ Ջենգիզը պաշտպանել է նրա ազատ խոսքի իրավունքը՝ պնդելով, որ նրա հայտարարությունը 1915 թվականի իրադարձություններին տրված «իրավական գնահատական է» և չպետք է որակվի «ռասիստական»:

Նրա պաշտպանյալը երբեք չի հերքել կոտորածների փաստը: Ըստ նրա՝ Փերինչեքին զայրացրել է այդ դեպքերը «ցեղասպանություն» որակելը: «Կողմերի միջև վեճը վերաբերում է 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի իրավական գնահատականին», – նշել է Չենգիզը: Փերինչեքը հայտարարել է. «Խոսքի ազատությունը նշանակում է տարբեր մտքերի, այդ թվում՝ ժխտողական խոսքերի ազատ արտահայտում»:

Շվեյցարիայի կառավարությանն ու երրորդ կողմը՝ Հայաստանը ներկայացնող  Doughty Street Chamber-ի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը զգուշացրել է ցեղասպանությունը ժխտողներին՝ հայտարարելով. «Դրա հետևանքով ցեղասպանությունից փրկվածները, նրանց երեխաներն ու թոռներն իրենց կզգան անպիտան, մերժված և թերի, ինչը հենց այդ հանցանքը կատարածների նպատակն էր»:

Doughty Street-ի փաստաբան Ամալ Ալամուդդին Քլունին, որի ամուսնությունը Ջորջ Քլունիի հետ դարձել է ժամանցային ամենաքննարկվող նորություններից մեկը, 1915 թվականի դեպքերը որակել է զանգվածային սպանություններ:

Նա խոսել է գլխատումների, մահվան քայլերթների, համակենտրոնացման ճամբարների, դիակներից արյունոտված Եփրատի մասին: Նա դատավորներին հիշեցրել է «90 կիլոգրամ ապացույցների» մասին՝ ներկայացնելով սպանությունների փաստերն ու մեջբերելով Թուրքիայում Գերմանիայի դեսպանին, որը դատապարտել է «հայերի ամբողջական ոչնչացումը»:

Քլունին հայտարարել է. «Հայաստանը բնավ նպատակ չունի առարկել խոսքի ազատության դեմ, առավել ևս Թուրքիայի նպատակը դրա պաշտպանությունը չէ»: Քլունին նշել է, որ աբսուրդ է քննարկումը ներկայացնել որպես Հայոց Ցեղասպանության մասին գործ:

Նա անդրադարձել է նաև փաստին, որ այդ հանցանքի հեղինակները ամբողջ հայությանը սպանելու մեղադրանքով ժամանակին դատապարտվել են մահապատժի: Նրանց դատել են զանգվածային սպանությունների, ոչ թե ցեղասպանության համար, բայց միայն այն պատճառով, որ դատավարության պահին «ցեղասպանություն» բառը դեռ չէր ստեղծվել:

Վճիռը դեռ չի հրապարակվել:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ