17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ալիեւն ու Դավութօղլուն հանդիպել են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, հայտնում է АПА գործակալությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությունն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի կարևորությունը: 

“Շարլի Էբդո”-ի ահաբեկիչների հանցակիցը ձերբակալվել է թուրք-բուլղարական սահմանը հատելիս

Փարիզում գտնվող  «Շարլ Էբդո» երգիծական հանդեսի գրասենյակում 12 աշխատակիցների սպանդ իրականացրած Շերիֆ և Սաիդ Քուաշի եղբայրների  հանցակիցը` Ֆրիզ-Ջոլի Ջոաքինը ձերբակալվել է Բուլղարիայում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթի տեղեկացմամբ` Բուլղարիայի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ջոաքինը ձերբակալվել է իր 3 տարեկան որդու հետ  Քափըքուլեյի մաքսակետից թուրք-բուլղարական սահմանը հատելիս: Ֆրանսիայի դատական իշխանությունները հենվելով Ջոաքինին  արտահանձնելու պահանջ […]

ԵԱՀԿ-ն դադարեցրել է դիտարկումը

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անց կացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ Իրժի Աբերլեն /Չեխիա/։ Շփման գծի հակառակ […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաև ԳՆԱՆ անձնական […]

Ցնցված ենք ու սգում ենք. ՌԴ դեսպանատուն

 Ցնցված ենք Գյումրիի դաժան ողբերգությունից. սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է. “Ցավակցում ենք մահացածների հարազատներին եւ մտերիմներին: Այս դաժան հանցագործությունն իրագործողները պետք է արժանանան ամենախիստ պատժի: Ներկայումս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողությունները, որոնց նպատակը տեղի ունեցածի […]

Մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել

Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայություն

100 ամյակի առիթով Թուրքիան գործի է դնում “մշակութային դիվանագիտություն” կոչվող նախագիծը

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ծրագրել է կյանքի կոչել «մշակութային դիվանագիտություն» կոչվող նախագիծը. Գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերականի էլ. կայքը տեղեկացնում է, որ այդ նախագիծն իրենից ներկայացնում է հայ և թուրք երիտասարդների միջև փոխադարձ իրազեկության մակարդակի բարձրացում, ինչպես նաև հայերի համար սուրբ նշանակություն ունեցող կառույցների, այդ թվում […]

Հրթիռակոծվել է Հալեպում հայ կաթողիկե համայնքին պատկանող եկեղեցին

Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ հրթիռակոծվել է  Հալեպի հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանին կից գտնվող Սրբուհի Ռիտա եկեղեցին:  Զինյալ ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռների հետևանքով Հալեպի հայ կաթողիկե համայքին պատկանող Սրբուհի Ռիտա եկեղեցու մի մասը քանդվել է:

Լարվածությունը սահմանագծում թուլացել է

Հունվարի 8-ին եւ լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում: Այսպես, նշված ժամակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մոտ 180 խախտում, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1700 կրակոց: ԼՂՀ  ՊԲ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ […]

Երկրաշարժ Վրաստանում

Հունվարի 9-ին, ժամը 02.18-ին ՀՀ  ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.39-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության` 41.280 եւ արեւելյան երկայնության` 43.660: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաեւ Բավրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի