17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Զինվորները հետմահու պարգեւատրվել են

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է ադրբեջանական դիվերսիան հետ մղած զինծառայողներին:  Համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է  “Արիության համար” մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով։ 2015թ-ի  հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրվում անպատասխանատու քաղաքականության վրա. ՊՆ

2015թ. հունվարի 2-ին եւ 3-ին Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում, հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային եւ արեւելյան դիրքերի ուղղությամբ տեղի են ունեցել դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանական բանակի զինծառայողների զգոն եւ համադրված գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ տալով հետ է շպրտվել: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով: Ցավոք, հայկական կողմը […]

Շիրակում ձյուն է, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:  Շիրակի մարզում տեղում է ձյուն: Սարավան-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻՏԿ նախարարությունը խորհուրդ […]

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն. հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել […]

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ըստ  ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի,  հունվարի 2-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն, իսկ Կոտայքի մարզի […]

Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը դատապարտվեց ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման. artsakhpress.am

  ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից այսօր հրապարակվել է այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը, այս մասին տեղեկացնում է artsakhpress.am–ը: Դատավոր Անատոլի Թադևոսյանի հրապարակած դատավճռի համաձայն՝ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական […]

Հայ երգչուհու ալբոմը թուրք հայտնի երաժշտաքննադատի լավագույն տասնյակում է

Թուրք հայտնի երաժշտաքննադատ Նաիմ Դիլմեները ստամբուլահայ սիրված երգչուհի Սիբիլի «Սեր» ալբոմը ընդգրկել է տարվա լավագույն ալբոմների իր տասնյակում, գրում է Ermenihaber.am-ը: Երաժշտաքննադատը հրապարակել է 2014 թվականին Թուրքիայում թողարկված լավագույն ու վատագույն 10 ալբոմները՝ իր գնահատմամբ: Լավագույնների տասնյակում Դիլմեները 3-րդ տեղը հատկացրել է Սիբիլի «Սեր» ալբոմին: «Անչափ ուրախ եմ: Առաջին՝ «Սիբիլ» ալբոմս նույնպես ժամանակին Դիլմեների լավագույնների […]

Պատգամավորները բարձրախոսներով իրար են ծեծել /վիդեո/

Վրացի պատգամավորները կրկին խորհրդարանում ծեծել են իրար: Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում  նրանք ԱԺ նիստերի դահլիճի բարձրախոսներն են պոկել ու սկսել են իրար հարվածել դրանցով, հայտնում է glavnoe.ua-ն: Պատգամավորների ծեծկռտուքը հաջողվել է դադարացնել միայն ոստիկանների միջամտությունից հետո:

Նախագահին վիրավորելու համար 16-ամյա աշակերտ է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալել են 16-ամյա մի աշակերտի, ով, սստ շրջանառվող տեղեկությունների, վիրավորական խոսքեր է հնչեցրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվակայքը տեղեկացնում է, որ նախօրեին Քոնիայում կազմակերպվել է 84 տարի առաջ հետադիմական ուժերի կողմից սպանված, հեղափոխական նահատակ համարվող կրտսեր լեյտենանտ Մուստաֆա Ֆեհմի Քուբիլայի հուշ-երեկոն: Միջոցառման ժամանակ նախաձեռնող խմբի անունից լրատվամիջոցների […]

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 11000 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից, ադրբեջանական բանակի հատուկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի