28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարցում. թուրքերի միայն 9 տոկոսն է հայերի կոտորածներն անվանել ցեղասպանություն

Համաձայն օրերս հրապարակված հետազոտության տվյալների՝ թուրքերի 10 տոկոսից պակասն է գտնում, որ իրենց կառավարությունը պետք է Առաջին աշխարհամարտի ժամանակ կատարված հայերի զանգվածային կոտորածները ճանաչի որպես ցեղասպանություն, գրում է interpress.am-ը` dailystar-ին հղումով:

Այս տարի՝ այդ ողբերգության հարյուրամյակին, հարցումը ցույց է տվել, որ հարցվածների ընդամենը 9,1 տոկոսն է գտնում, որ Անկարան պետք է ներողություն խնդրի 1915 թվականի Օսմանյան կառավարման ընթացքում տեղի ունեցած սպանությունների համար և դրանք որակի որպես ցեղասպանություն:Հարցվածերի մեկ այլ խումբ, որոնք  դարձյալ 9,1 տոկոս են կազմում, կարծիք են հայտնել, որ պետք է ներողություն խնդրել առանց ցեղասպանությունը ճանաչելու:

Թուրքիան հրաժարվում է հայերի կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն՝ ասելով, որ ընդհուպ մինչև 500.000 հայեր զոհվել են մարտերում և սովից՝ երբ հայերը հանդես են եկել ներխուժած ռուսական զորքերի կողմից: Նրանք նշում են, որ զոհվել են նաև գրեթե նույնքան թուրքեր:

Անցյալ տարի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ  դեռ վարչապետ էր,  հանդես եկավ կոտորածների վերաբերյալ աննախադեպ ցավակցական արտահայտությամբ, սակայն դա շատ քիչ էր հայերին  բավարարելու համար, որոնք ձգտում են, որ մոտ 1,5 միլիոն մարդկանց մահը ճանաչվի որպես ցեղասպանություն:

Հետազոտությունը, որը կատարվել էր նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին՝ Ստամբուլի «Տնտեսական և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնի»  (EDAM) կողմից, հիմնվել է 1508 մարդկանց պատասխանների վրա:

Հարցումը  բացահայտել է նաև, որ 23 տոկոսից ավելին հավատում է, որ 1915-ին. զոհվածներից բոլորը չէ, որ հայեր էին, և որ կառավարությունը պետք է իր ցավակցությունը հայտնի  ոչ միայն  հայերին, այլ Օսմանյան բոլոր քաղաքացիներին, որոնք կորցրել են իրենց կյանքը:

12 տոկոսն ասել է, որ կառավարությունը պետք է իր ցավակցությունը արտահայտի 1915-ին իրենց կյանքերը կորցրած հայերին, սակայն ներողություն չխնդրի: Հարցման արդյունքում պարզվել էր, որ 21 տոկոսը նախընտրել է, որ  Թուրքիան ոչ մի գործողություն չձեռնարկի հայերի Ցեղասպանության նկատմամբ:

Թուրքիան և Հայաստանը 2009-ին ստորագրել էին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններ, սակայն դրանք երկու երկրների խորհրդարանները դեռ չեն վավերացվել:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ