18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու եւ խորացնելու հարցում Հայաստանը պատրաստակամ է. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության Նախագահը կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, հայ-իրանական հարաբերությունների օրակարգը եւ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2013 թվականին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր այցը եւ Նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հանդիպումն ու պայմանավորվածություները, որոնց իրագործման, ինչպես նաեւ բարեկամ Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու եւ խորացնելու հարցում Հայաստանը պատրաստակամ է ու շահագրգիռ:

Արտգործնախարար Զարիֆն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները կարող են աշխարհի համար լավ օրինակ լինել, թե ինչպես մահմեդական եւ քրիստոնեական երկրները կարող են կողք-կողքի խաղաղ համակեցություն ունենալ: Նա նշել է, որ Իրանը եւս շահագրգիռ է առանց սահմանափակումների բոլոր ոլորտներում զարգացնել բարեկամ եւ վստահելի գործընկեր Հայաստանի հետ հարաբերությունները:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են տնտեսական համագործակցության հարցերը, եւ հատկապես նախանշված խոշոր ծրագրերի իրականացման գործում հետեւողական աշխատանքը, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ իր ազդեցությունը կունենա այլ ոլորտներում հարաբերությունների առավել սերտացմանը:

ՀՀ Նախագահը եւ Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի եւ միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայման եւ տեւական կայունության ու խաղաղության հասնելու համար, նրանց կարծիքով, չափազանց կարեւոր է միմյանց աջակցելը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ