18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ի շահ ԼՂՀ անկախ պետականության.5-րդ գումարման խորհրդարանի ամփոփիչ մամուլի ասուլիսը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի ամփոփիչ մամուլի ասուլիսը Մայիսի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Իր խոսքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է օրենսդիր մարմնի՝ 2010-2015 թվականների կատարած աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարել  օրինաստեղծ, քաղաքական եւ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված այլ գործառույթներին։ Ազգային […]

Հայոց Ցեղասպանությանը նվիրված համերգ Թուրքիայում

«Վաղարշապատ» երգի պարի թատրոնը վերադարձել է «Սահակյան» երգչախմբի հրավերով Թուրքիա կատարած հյուրախաղերից: Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգը կայացել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում:  «Վաղարշապատ»-ը հանդիպում է ունեցել ստամբուլահայ համայնքի հետ, այցելել է Հրանտ Դինքի գերեզման, «Մարմարա» հայկական թերթի խմբագրություն:  Թուրքիա մեկնելուց առաջ «Վաղարշապատ»-ը Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Մեծ […]

Մտահոգիչ փաստեր Ջավախքում հայության թվի և ծնելիության ցուցանիշների մասին

Թանկագին հայրենակիցներ, 2015 թ. ապրիլին` Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի օրերին, աշխարհասփյուռ հայությունը մեկ կարևոր հաստատում կատարեց. անցյալում թողնելով արտասուքն ու սուգը` հայը հանձինս իրեն տեսավ որպես հառնող, բռունցքվող, պայքարող, հայրենատեր ու պահանջատեր մեկին: Հառնումի ու վերածննդի խորախորհուրդ ապրիլին, ավելին` հենց 24-ին Հայրենի Ջավախքի Նինոծմինդա (նախկին Բոգդանովկա) քաղաքի Վ. Հովսեփյան փողոցի թիվ 35 տանը, Մերուժան […]

16 զոհ եւ 50 վիրավոր. Բաքվում բնակելի շենք է վառվում /վիդեո/

Այսօր առավոտյան Բաքվում` բնակելի շենքերից մեկում, հրդեհ է բռնկվել, որը մինչեւ հիմա մարել չի հաջողվում, հայտնում է  АПА. գործակալությունը: Հաղորդվում է, որ հրդեհի արդյունքում արդեն 16 զոհ կա, 50 հոգի վիրավորվել է: Հրդեհը տեղայնացվել է, սակայն դեռևս չի հաջողվել այն հանգեցնել: 

Թուրքիայում կրակել են 19-ամյա երգչուհու գլխին

Թուրքիայում կրակել են 19-ամյա երգչուհի Մութլու Քայան գլխին, նա տեղափոխվել է հիվանդանոց: Երգուհու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայտնում է Lenta.ru-ն: Մինչ այդ աղջիկն իր հասցեին սպառնալիքներ է ստացել՝ թուրքական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հայտնի երգի մրցույթին մասնակցելու որոշման հետ կապված:  Նախնական տվյալներով` հարձակվողը գիշերը մտել է երգչուհու տան այգին և կրակել ննջարանի պատուհանից:

Եգիպտոսի կառավարությունը սահմանափակել է իր քաղաքացիների մուտքը Թուրքիա

Եգիպտոսի կառավարությունը սահմանափակել է իր երկրի քաղաքացիների` Թուրքիա մեկնելու իրավունքը: Արական սեռի ներկայացուցիչներից հետո սահմանափակում է դրվել նաև իգական սեռի քաղաքացիների համար: Թուրքական «Sozcu.com» լրատվակայքի համաձայն` 18-40 տարեկան կանայք այսուհետև Եգիպտոսից Թուրքիա կարող են մեկնել միայն 72 ժամ տևող հարցաքննությունից հետո տրվող հատուկ թույլտվությամբ: Ըստ նույն աղբյուրի` այս միջոցառման նպատակն է կանխարգելել Եգիպտոսի քաղաքացիների`  Թուրքիայով […]

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բերձորի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է Բերձոր՝ քաղաքի ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Իր ողջույնի խոսքում Արայիկ Հարությունյանն ընդգծել է Բերձորի ազատագրման կարևորությունը շրջափակված Արցախը Հայաստանի Հանրապետության հետ ճանապարհային կապ հաստատելու  գործում: «Այդ ծանր օրերին Բերձորի ազատագրումը դարձավ համազգային նշանակության իրադարձություն, որի շնորհիվ բացվեց Արցախի բնակչության կյանքի ճանապարհը: Ավելին՝ տասնամյակների բաժանումից […]

Վրաստանի նախագահը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը, չնայած դրանք բացասաբար են ազդում Վրաստանի տնտեսության վրա, գրում է apsny.ge-ն: Նա նշել է, որ այդ միջոցներն անհրաժեշտ են հարևան երկրների հանդեպ ՌԴ-ի քաղաքական գործողությունների անընդունելիությունը ցուցադրելու համար: «Տարածաշրջանում […]

Նախընտրական շրջանում Թուրքիայում պայթեցվում են կուսակցական գրասենյակներ

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) մեկնաբանել է Թուրքիայի Մերսին և Ադանա  քաղաքներում  կուսակցության գրասենյակների վրա իրականացված հարձակումները, երբ նշյալ գերասենյակների մոտ միաժամանակ պայթյուններ են կազմակերպվել: Ահաբեկչական հարձակման հետևանքով 6 ԺԴԿ-ական վիրավորվել է: Նրանցից 3-ի դրությունը ծանր է: Ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականը, վկայակոչելով ԺԴԿ-ի հայտարարությունը նշում է, որ Մերսինում և Ադանայում իրականացված հարձակումների քաղաքական պատասխանատվությունը բացի Թուրքիայի […]

Թուրք հաքերները հարձակվել են գերմանական պետական կայքերի վրա

«Hack Team» անվանումով թուրքական հաքերների խումբը նախօրեին հարձակումներ է գործել գերմանական մոտ 300 պետական կայքերի վրա: Ըստ թուրքական «İhlas» լրատվական գործակալության` թուրք հաքերներին հաջողվել է մի քանի ժամով խաթարել կայքերի հասանելիությունը: Նշվում է, որ կայքերի շարքում են եղել Գերմանիայի գաղտնի ծառայությունների, կենտրոնական բանկի, կրթության նախարարության և Գերմանական անկախ կաթոլիկ լրատվական պորտալի կայքը: Խմբի անունից տարածված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի