19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանը ի վերջո համաձայնվել է ստորագրել հայտարարությունը

Լատվիայում Արեւելյան գործընկերության գագաթաժողովը հայտնվել էր բարդ կացության մեջ, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը լքել էր նիստը: Ռիգայում ընթացող գագաթնաժողովը նախագահող Սերջիո Մատարելլա Մոգերինին վրդովվել և չնախատեսված ընդմիջում էր հայտարարել. ադրբեջանական կողմի այս քայլը հարուցել էր եվրոպական երկրների ներկայացուցիչների հիասթափությունը: Սակայն Բաքուն, ի վերջո, համաձայնել է ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։   Ճշգրիտ հայտնի չէ, թե […]

Hurriyet թերթը 7.500 դոլար կվճարի Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «Hürriyet» պարբերականը ներկայացնող «Hurriyet. լրագրություն և տպագրություն» ՍՊԸ –ի գործադիր խորհրդի նախագահ Վուսլաթ Դողան Սաբանջըի և պարբերականի թղթակից Մեհմեթ Յըլմազի դեմ բացաց դատական հայցի արդյունքում 20.000 թուրքական լիրայի (շուրջ 7.500 դոլար) բարոյական վնասի փոխհատուցում է շահել:  Էրդողանի փաստաբանի կողմից ներկայացված հայցում 2014թ. օգոստոսի 25-ին «Hurriyet» թերթում հրապարակված հոդվածում Էրդողանի […]

«Հենց սա է ցեղասպանությունը, Պուտին». թուրքերը չեն հանգստանում

Թուրքական «Yeni Söz» թերթը «Ցեղասպանությունը սա է, Պուտին»  («Это и есть геноцид, Путин») ռուսերեն վերնագրով հոդվածում անդրադարձել է չերքեզների տեղահանությանը և հռետորական հարց հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Ermenihaber.am-ը: «Հայերի տեղահանությունը ցեղասպանություն անվանող Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Պուտինին հարց ենք ուղղում. ի՞նչ է 1829-1900 թվականներին ռուս զինվորների կողմից 1մլն 200հզ. չերքեզների կոտորածի […]

Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության չորրորդգագաթնաժողովում   Լատվիայի հարգարժա՛ն վարչապետ Ստրաույումա, Եվրոպական խորհրդի հարգարժա՛ն նախագահ Տուսկ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի […]

Քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Բելգրադում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Բելգրադում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններ ենք ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Դաչիչի հետ: Մենք […]

«Էնվեր փաշան 80 Աթաթուրք արժե». սկանդալ թուրքական հեռուստաալիքի եթերում /վիդեո/

Թուրքական պետական «TRT1» հեռուստաալիքի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ուղիղ եթերում սուր վիճաբանություն է ծագել հյուրերի` պատմաբան պրոֆեսոր Ահմեթ Շիմշիրգիլի և «Թուրքիայի առօրյան» ամսագրի գլխավոր խմբագիր Մուսթաֆա Չալըքի միջև, գրում է Ermenihaber.am-ը: Օսմանյան կայսրության կործանման թեմայով հաղորդման ժամանակ Չալքընը գովել է երիտթուրքական առաջնորդ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը հանդիսացող Էնվեր փաշային` ասելով. «Արդյոք մոտ անցյալում […]

Ինձ համար Եգիպտոսի նախագահը Մուրսին է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցոգովինա կատարած այցի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ  խոսել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճռի մասին, գրում է  Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «CIHAN» լրատվական գործակալության` Էրդողանը նախ քննադատել է Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը և նախագահ Մուրսիի իշխանության տապալումը, ապա իր դժգոհությունն  է հայտնել Մուհամեդ Մուրսիի և […]

Ալիեւը չի մասնակցի Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու այս տարվա մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Սա հաստատել է դրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը, գրում է  АПА գործակալությունը: Վերջինը նշել է. «Քանի որ Առաջին եվրոպական խաղերի մեկնարկին մնացել է բավական քիչ ժամանակ, և այդ կարևոր իրադարձության նախապատրաստական աշխատանքները թևակոխել են եզրափակիչ փուլ, […]

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Բակո Սահակյանի այցի համար

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային` կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ մայիսի 17-19-ին Ֆրանսիա կատարած այցի հետ, գրում է ադրբեջանական  АПА-ն: Այս կապակցությամբ  Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն կանչվել է երկրի ԱԳՆ: Մոնյեն խոստացել է նոտան և Ադրբեջանի անհանգստությունը փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին։

Ադրբեջանում բնակիչը ցած է նետվել այրվող շենքի պատուհանից /վիդեո/

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է բնակիչը Ադրբեջանում ցած նետվում այրվող շենքի պատուհանից` կրակից խուսափելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում բնակելի շենքերից մեկը հրդեհվել էր, ինչի հետևանքով մոտ 16 մարդ զոհվել է, 61-ը՝ վիրավորվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի