19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստամբուլի հայկական որբանոցի ճամբարը փրկված է

Ստամբուլի հայկական մանկատան «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի շենքը, որը հայտնվել էր ապամոնտաժման վտանգի տակ, արդեն փրկված է: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի վկայությամբ՝ շինության ներկայիս սեփականատերը հայտարարել է, որ պատրաստվում է մանկատունը նվիրաբերել Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին, գրում է Ermenihaber.am-ը: Մանկատան ապամոնտաժման դեմ ակտիվորեն պայքարող Թուրքիայի «Düşünce Platformu» («Գաղափարական հարթակ») միության ներկայացուցիչ Հարութ […]

ԼՂՀ վարչապետը սահմանամերձ գյուղերում էր

Արցախի Հանրապետության  վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին մեկնել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ և ծանոթացել տեղերում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին: Արայիկ Հարությունյանը նախ այցելել է Թալիշի և Մատաղիսի դաշտեր, որտեղ  մշակում է իրականացվում նաև կոոպերացիոն սկզբունքով: Ծանոթանալով աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում կատարված աշխատանքներին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ընթացիկ արդյունքներից: Ա. Հարությունյանը հետաքրքրվել […]

Դավութօղլուի նախընտրական ֆուտբոլը /վիդեո/

Երեկ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Տրապիզոնում կազմակերպած համրահավաքից հետո ֆուտբոլ է խաղացել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի ազգային հավաքականի համազգեստով խաղադաշտ մտած Դավութօղլուի թիմում խաղացել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Դավութօղլուն խաղացել է 61 համարի մարզաշապիկով և խաղի ընթացքում հաջողացրել է 3 գոլ խփել: Աղբյուր`    Ermenihaber.am

Եթե մեզ հրահրեն և սադրանքներ լինեն…

<<Այն, ինչ կնպաստի հակամարտության խնդրի խաղաղ իրակացմանը, հայկական կողմի համար ընդունելի է>>,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է ՀՀ Պաշտպանության նախարարը գնահատում Արևելյան գործընկերության` Ռիգայում ընթացող գագաթաժողովի հռչակագրում տեղ գտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող ձևակերպումներին, որին ի դեպ դեմ էր արտահայտվել Ադրբեջանը: <<Ընդհանուր առմամբ հայկական կողմի տեսակտները […]

ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Լավրով

Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո, գրում է РИА Новости–ն: «Շարունակելու ենք ակտիվորեն աշխատել բոլոր կողմերի համար ընդունելի որոշում գտնելու ուղղությամբ»,- ասել է նա: Մամեդյարովն էլ իր հերթին հայտարարել է, որ ԼՂ […]

Մամեդյարովն ու Լավրովը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Նախօրեին Մոսկվա է ժամանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը` նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորությամբ, հայտնում է “Эхо Москвы”-ն: Ակնկալվում է, որ այսօր Մամեդյարովը կհանդիպի Ոուսաստանի արտգործնախարար  Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները մի շարք հարցեր կքննարկեն, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովն իր այցի շրջանակներում նա պետք է հանդիպումներ ունենա նաև ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի […]

Հայ ժողովրդին վերադարձնելու պահանջով քայլերթ Ստամբուլում

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի ապամոնտաժման դեմ հերթապահութուն իրականացնող «Քամփ Արմեն համերաշխության» խմբի նախաձեռնությամբ մայիսի 22-ի երեկոյան ճամբարը հայ ժողովրդին վերադարձնելու պահանջով քայլերթ է կազմակերպվել Ստամբուլում, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «imctv» հեռուստաալիքի կայքի` Ստամբուլի հայտնի Թաքսիմ հրապարակից մինչև Գալաթասարայի վարժարան շարունակված բազմամարդ երթին մասնակցել են նաև Թուրքիայի […]

Պատրաստվում եք նոր նավարկության.ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի «Վերջին զանգի» միջոցառմանը: Ա. Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել հաջողություններ կյանքի հետագա փուլերում: Վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության բոլոր շրջանավարտներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ շրջանավարտներ, ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական […]

250 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը

Արցախի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի […]

ԱՄՆ-ը կխանգարի՞ Թուրքիայում հայկական մանկատան քանդմանը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արշավ է սկսել, որի նպատակն է Կոնգրեսին կոչ անել անհապաղ քայլեր ձեռնարկել Թուրքիայում «Քամփ Արմեն» հայկական մանկատան շենքի քանդման դեմ: Այն մինչեւ 1983 թվականն ապաստան է եղել որբերի համար:  «Asbarez»-ի փախանցմամբ , Հանձնախումբն ամերիկյան հանրությանը խնդրում է գրել իրենց սենատորներին եւ Կոնգրեսում ներկայացուցիչներին՝ կոչ անելով դիմել ԱՄՆ պետքարտուղարությանը եւ խնդրել օգնել՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի