13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արցախում ձկնկիթ կարտադրվի

Արցախում ձկնկիթի արտադրություն է մեկնարկել: Ծրագիրը կյանքի է կոչվում հաստատուն ժամանակացույցով: Իրականացնողները շվեյցարացի ներդրողներն են, իրականացման վայրը՝ սահմանամերձ Մատաղիսը: 

Արցախում սեւ ձկնկիթ է արտադրվելու: «Առաջին մասնաշենքն արդեն պատրաստ է: Հարեւանությամբ՝ կենցաղային նշանակության շինությունն է գրեթե պատրաստ: Երկհարկանի շենք է, կենցաղային նպատակներին կծառայի առաջին հարկը, իսկ երկրորդ հարկում կլինեն բնակելի սենյակներ»,- ասել է շինարարական աշխատանքներն իրականացնողներից մեկը:

Շրջակա տարածքում արդեն ավարտվել են հողային, նախապատրաստական աշխատանքները: Ողջ տարածքը բետոնապատվելու է: Շուտով այստեղ կսկսեն ավազանների կառուցումը:

Շինարարությանը զուգահեռ՝ սկսվել են մոնտաժման աշխատանքները: Անհրաժեշտության դեպքում մասնագետներ են հրավիրվում նաեւ արտասահմանից: Պահանջվող սարքավորումների մի մասն արդեն Արցախում է: Շուտով կներկրվի նաեւ բեղմնավորված ձկնկիթը: Ձուկն աճեցվելու է տեղում: Արդեն հայտնի է, թե երբ է Արցախում արտադրվելու ձկնկիթի առաջին խմբաքանակը` 2019 թվականին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ