19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պատրաստվում եք նոր նավարկության.ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի «Վերջին զանգի» միջոցառմանը: Ա. Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել հաջողություններ կյանքի հետագա փուլերում:

Վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության բոլոր շրջանավարտներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական վերջին զանգի կապակցությամբ: Այս օրը ձեզ համար շաղախված է թե՛ բերկրանքով, թե՛ հրաժեշտի ծանրությամբ: Բերկրանք, որ հաջողությամբ անցնում եք կյանքի առավել պատասխանատու մի փուլ՝ լեցուն նորանոր վերելքներով ու մարտահրավերներով: Հրաժեշտի ծանրություն, քանզի լսում եք ձեր պատանեկան անաղարտ երազանքների ու հույզերի վերջին զանգը, հրաժեշտ եք տալիս ձեզ հարազատ դարձած կրթօջախներին և ուսուցիչներին:

Այս պահը  հուզումնառատ է, առավել՝ ուրախալի. չէ՞ որ պատրաստվում եք նոր նավարկության՝ դեպի հասուն նպատակների ու որոշումների հորձանուտ: Ուստի, կոչ եմ անում ձեզ՝ ամենայն վճռականությամբ ու ցնծությամբ ոտք դնել կյանքի հաջորդ փուլի շեմին»:

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ