19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ի՞նչն էր պակասում Արցախի խորհրդարանին /վիդեո/

«ԼՂՀ այս խորհրդարանը պետք է լինի արհեստավարժ: Մինչև հիմա շատ բան էր պակասում Արցախի խորհրդարանին: Առաջին անգամ կունենանք արհեստավարժ խորհրդարան, արհեստավարժ պատգամավորներով»,-մեզ հետ զրույցում ասաց Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր, հոգեբան, այժմ արդեն ԱԺ պատգամավոր Արծվիկ Մխիթարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ստամբուլում քանդել են այն հայկական որբանոցը, որտեղ մեծացել էր Հրանտ Դինքը

Ստամբուլում լույս տեսնող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթը տեղեկացնում է , որ Ստամբուլում տեղի է ունեցել հերթական բարբարոսությունը: Այս անգամ թիրախը՝ Հայոց ցեղասպանությունից հետո հայ որբերին ապաստանած՝ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն ճամբար» անվանումով  ամառային որբանոցն է, որը քանդվել է մայիսի 6-ի առավոտյան: Հայ որբերի ապաստանը դարձած այս որբանոցը պահպանելու համար երկարատև պայքար էր ընթանում, որը սակայն […]

Ծանր մեղադրանք Զորի Բալայանին

Նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, վերհիշելով Շուշիի ազատագրումը և քաղաքում բռնկված հրդեհները, Facebook-յան հանրագրում գրել է. «1992-ի մայիսի 9-ից, այսինքն` Շուշի մտնելու հաջորդ օրվանից, Շուշիում այստեղ ու այնտեղ սկսվեցին հրդեհներ:  Բուն մարտերի ընթացքում, այսինքն մայիսի 7-ի լույս 8-ի գիշերվա ու 8-ի ամբողջ ցերեկվա ընթացքում Շուշի քաղաքն ամբողջապես կրել էր ոչ էական վնասներ: Կանգուն էին […]

Տնտեսական ճգնաժամ. դոլարը կուլ է տալիս

Վաճառվում է, տրվում է վարձով, լիկվիդացիոն գներ՝ խանութի փակման պատճառով… Թբիլիսիում քայլելիս շատ հաճախ կարելի է հանդիպել նման հայտարարությունների: Վրաստանը տնտեսական ճգանաժամի առաջ է կանգնած. հիմնական պատճառը մասնագետների խոսքով` տեղական արժույթի՝ լարիի արժեզրկումն է: 2015 թվականի հունվարի մեկից լարին զիջեց ամերիկյան դոլարին: Եթե անցած տարի մեկ ԱՄՆ դոլարն  արժեր մոտ 1.7 լարի, ապա այս պահին […]

Մահացել է

Մայիսի 9-ին Թուրքիայի 7-րդ նախագահ  Քենան Էվրենի մահվան կապակցությամբ, երկրի վերնախավի կողմից  ցավակցական ուղերձ չի հնչել: Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի` Էվրենի մահվան օրը Թուրքիայում  նշվել է Պետական խորհրդի ստեղծման տարեդարձը, ինչպես նաև մայրերի օրը: Այդ իսկ պատճառով ոչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի, ոչ էլ  վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից պաշտոնապես չի հղվել ոչ մի ցավակցական […]

Գյուլը պատասխանել է իր երևանյան այցի վերաբերյալ Էրդողանի քննադատությանը

Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ուրբաթօրյա նամազից հետո մզկիթից դուրս գալիս հանդիպել է լրագրողների հետ: Նախկին նախագահն անդրադարձել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն քննադատությանը, ըստ որի, 2008-ին Գյուլի Հայաստան կատարած այցը եղել է սխալ քայլ: Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի` Գյուլը նշել է, որ Էրդողանի խոսքը սխալ է հասկացվել: «Թյուրիմացություն է եղել»,- […]

Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ԼՂ հարցը Ռիգայում. ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա  մայիսի 21-22-ը: Այս մասին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, հայտնում է РИА Новости–ն:  Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին, որում ներառված են նաև Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունի այսպես կոչված՝ Մինսկի գործընթաց, որտեղ […]

«Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիան` նաև Լեռնային Ղարաբաղում /ֆոտո/

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիան։ Նվիրված լինելով Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի  հաղթանակին, այն անց է կացվել «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիայի շրջանակներում, որի նախաձեռնողն է ՀԱՊԿ Համալսարանական լիգան։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը նույնպես միացել է մի միջոցառման, որը համաժամանակ իրականացվել է նաև Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, […]

Մարմնի մի մասը Ղարաբաղի հողում.խելագարի պես բղավում էին/վիդեո/

Ազատամարտիկ, մայոր Միքայել Բայաթյանը Արցախի հողում թողեց իր մարմնի մի մասը: Բայաթյանը կորցրեց ոտքը, երբ ընդամենը 24 տարեկան էր: Այսօր նա հպարտ է, քանի որ Շուշիի ու մնացած հաղթանակների մեջ իր բաժինն ունի: «Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսեցինք հրետանային նախապատրաստություն տեսնել:Ամսի 9-ին Շուշին արդեն լիարժեք մերն էր: Առաջին զգացողությունը, որ ունեի, որ վերջ` երեխեքը […]

Վտանգի, սարսափի, ինքնապաշտպանության բնազդներ…հպարտությամբ /վիդեո/

Պրոֆեսոր, հոգեբան, ԵԿՄ վարչության անդամ Արծվիկ Մխիթարյանը 4 զավակ է ճանապարհել բանակ: Չորս հաղթանակած տղաների մայրը մեզ հետ զրույցում նշեց. «Ցանկացած մայր որդուն պատերազմ ճանապարհելիս ապրում է վտանգի, սարսափի, ինքնապաշտպանության բնազդներ, սակայն իմ մեջ խոսել է նաև հպարտությունը` ժողովրդիս համար: Ես մեծ սիրով եմ նրանց ճանապարհել ու իմ զգացումները եղել են նրանց համար պահապան հրեշտկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի