12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Սկսվել է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի կողմից կազմակերպված համատեղ զորավարժությունները, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Cihan» լրատվական գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ զորավարժությունները կազմակերպվում են երկու երկրների ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում:

Դրանք անցկացվում են Բաքվում և Նախիջևանում միաժամանակ: Նախիջևանում անցկացվող զորավարժություններից մեկին անձամբ հետևելու են Ադրբեջանի պաշտպանության նախարարն Զաքիր Հասանովն ու Թուրքիայի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ումիթ Դունդարը:

Հաղորդվում է, որ զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 16-ը:  

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ