19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ալիեւը չի մասնակցի Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու այս տարվա մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Սա հաստատել է դրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը, գրում է  АПА գործակալությունը:

Վերջինը նշել է. «Քանի որ Առաջին եվրոպական խաղերի մեկնարկին մնացել է բավական քիչ ժամանակ, և այդ կարևոր իրադարձության նախապատրաստական աշխատանքները թևակոխել են եզրափակիչ փուլ, Ադրբեջանի նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց ծանրաբեռնված է, ինչի համար էլ նա չի կարող մասնակցել Ռիգայի գագաթաժողովին»:

Հասանովը նաև հայտնել է, որ Ռիգայի գագաթաժողովում Ադրբեջանը ներկայացնելու են արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ