07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Դավութօղլուն չդիմացավ Էրդողանին

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հավասարակշիռ, սառնասիրտ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչ Դավութօղլուն չդիմացավ Էրդողանին, ու վերջինս նրան հեռացնում է իր ճանապարհից: Դավութօղլուի այսպիսի հեռացումն իշխանությունից ցույց է տալիս, որ Թուրքիայում հայտնվելու է Էրդողանին ավելի հնազանդ և ավելի վերահսկելի վարչապետ: Այսինքն՝ ժամանակն էր ոչ միայն ազատվել Դավութօղլուից, այլ նաև ներքին և արտաքին մի շարք […]

Անկարան դարձավ Ալիեւի զոհը

Ղարաբաղի գործոնը Թուրքիայի կողմից օգտագործվում է մասնավորապես ռուս-թուրքական հարաբերությունների սրացման կոնտեքստում: Ռուսաստանի հետ Թուրքիայի լարված հարաբերությունները Անկարան տարածում է նաեւ հարեւանների վրա: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց` պատահական չէր, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին քառօրյա պատերազմի հենց սկզբից թուրքական իշխանության դրսեւորած հրճվանքը` շնորհավորանքներ հնչեցին «փոքր եղբոր» հասցեին: Թեեւ Անկարան դարձավ Ալիեւի զոհը, քանի որ հավատացել […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն «փոփոխել է» Մամեդյարովի՝ Պրահայում ելույթը /վիդեո/

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ իբր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսին, պատասխանելով Չեխիայի «Օրեր» պարբերականի լրագրողի հարցին, խոսել է նաև Խոջալուի բնակչության հետ Աղդամի մատույցներում տեղի ունեցածի մասին: Լրատվամիջոցները տարածել էին երկրի ԱԳՆ-ի հաղորդած տեղեկությունները։ Հետաքրքրականը, սակայն, այն է, որ իրականում Մամեդյարովի տասը րոպեանոց ելույթում այդ […]

«Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ ունենանք նավթի հանքեր». առաջնագծում /վիդեո/

ԵԿՄ ազատամարտիկներից կազմված  Հրազդանի «Մեղրաձոր » ջոկատում ընդգրկված են 62 կամավորներ: Henaran.am-ի  Արցախում գտնվող թղթակիցը զրուցել է  ջոկատի  հրամանատար Կորյուն Սահակյանի հետ: «Ապրիլի 2-ի դեպքերի մասին լուր ստանալուն պես եկանք Թալիշ:15 օր Թալիշը պահելուց հետո փառքով տուն վերադարձանք: Երեք օր հանգստանալուց հետո հասկացանք, որ մեր տեղը Արցախում է, քանի որ պատերազմը ավարտված չէ: Պատերազմը կավարտվի […]

Թակարդից պրծնելու շանսեր Ալիեւը չունի. Իրավունք

Ուղիղ 22 տարի առաջ Բիշքեկում կնքվեց ղարաբադյան պատերազմում զինադադարի ոեժիմ հաստատելու պայմանագիր, որն իր հետագա զարգացումներով մի կողմից՝ հաստատեց մինչ օրս աննշան փոփոխություններով պահպանվող  հայ-ադրբեջանական շփման գիծը, մյուս կողմից՝ լավ թե վատ, դեռ պաշտոնապես գործող հրադադարը։ Չնայած այդ երկու տասնամյակի հարաբերական անդորրին, մինչ օրս Էլ չի դադարում վեճը թե` հայկական կողմի համար ճիշտ էր այդ պայմանագրին գնալը։ Նկատենք, որ վերջին ամսվա իրադարծությունները […]

Այս գիշեր հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հակատանկային նռնականետ

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում […]

Ոստիկանի համազգեստով դիվերսանտը «կտրել է» կամավորականների ճանապարհը

Մայիսի 5-ին բուժանձնակազմից կազմված կամավորների մեքենան ԼՂՀ Ֆիզուլիի հատվածում նկատել է ոստիկանի համազգեստով մի տղամարդու, ով մեր տղաներին նկատելուց անմիջապես հետո ակնհայտ տագնապով խուսափել է հարց ու պատասխանից: Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը շփման գծից:  Կամավորների բնորոշմամբ`  կասկածելի տղամարդը «ճարպկորեն ճողոպրել է»: Կամավորները տեսանկարահանել են այդ պահը: Այս պահին փորձում են տեսանյութը վերծանել :

ԼՂՀ ԱԺ նախագահը Ռուբեն Մելիքյանին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Շուշիում մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի առաջին Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի գործունեությունը եւ իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրան՝ ՄԻՊ ինստիտուտի ձեւավորման համար: Աշոտ Ղուլյանը նոր օմբուդսմենին ներկայացնելիս մասնավորապես ընդգծել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ […]

Երաշխիքներ` հրադադարի եռակողմ վերահաստատման համար

Երեւանի եւ Ստեփանակերտի պաշտոնական հայտարարությունները փոխլրացուցիչ են ըստ էության եւ նպատակաուղղված ձեւով նույն ճանապարհներն են անցնում։ Ամեն պատեհ առիթով հղում  է կատարվում 94-ի հրադադարին, ածանցելով այն ամրագրող եւ ապա վերահաստատող փաստաթղթերը: Պարզ է, որ այդ փաստաթղթերին հղում կատարելով հիշեցվում է աշխարհին, որ արցախյան պատերազմի հրադադարը կնքվել է նաեւ Ստեփանակերտի մասնակցությամբ եւ ստորագրությամբ: Այս պայմաններում բանակցային […]

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ-ի նոր որոշումը կգործի Արցախի բոլոր բնակիչների համար

Հետևելով նախօրեին հրապարակած հայտարարությանը և խրախուսվելով հանրային աջակցությամբ, Ղարաբաղ Տելեկոմը հայտարարություն է տարածել, որ երեկ` մայիսի 4-ին կայացրել է որոշում, որը  կգործի Արցախի բոլոր բնակիչների համար: «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ՝ չեղարկվելու են բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը՝ պայմանավորված առկա իրավիճակի հետևանքով նրանց ունեցած դժվարություններով: Թեև ընկերության և բաժանորդների միջև կնքված պայմանագրերը նախատեսում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի