22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատգամավորն առաջարկում է Զանգեզուրը միացնել Ադրբեջանին

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Բախտիար Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին հայկական կողմի օրինագիծը Հայաստանի ու նրան աջակցող Մինսկի խմբի հերթական պրովոկացիան է, հայտնում է Trend գործակալությունը։

Պատգամավորը ասել է, որ Ադրբեջանը պետք է օրինագիծ պատրաստի՝ Զանգեզուրի միացման մասին, որը «ադրբեջանական պատմական հող է»։

«Մեջլիսը պետք է ընդունի օրենք՝ Զանգեզուրի վերադարձման մասին։ Դրա համար իրավական հիմքեր կան»,- ասել է նա՝ նշելով, որ ինքը մտադիր է նման օրինագիծ առաջարկել։

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով այս հարցին, Արմինֆո-ի հետ զրույցում ասել է, որ դա անհեթեթություն է։

«Դա այնքան աբսուրդ, անհեթեթ առաջարկ է, որ դրա մասին լրջորեն խոսել էլ չարժե»- ասել է նա։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ