22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն […]

Արցախում ականի պայթյունից զինծառայող է զոհվել

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 31 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն։ Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել […]

Թուրքիան Գյուլենին արտահանձնելու պահանջով երկրորդ հայցն է ուղարկել ԱՄՆ

Պաշտոնական Անկարան չափավոր իսլամական գաղափարախոս, «Հիզմեթ հարեքեթի» շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու պահանջով երկրորդ հայցն է ուղարկել Միացյալ Նահանգներ: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նշվում է, որ արդարադատության նախարարության կողմից պատրաստված երկրորդ հայցում կան ապացույցներն այն բանի, որ Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողված նախաձեռնության հեղինակը Գյուլենի ղեկավարած […]

Փարիզում ձերբակալվել են Նիսի ահաբեկչի հետ լուսանկարված տղամարդուն

Փարիզի դատախազությունը կալանավորել է 36-ամյա տղամարդու, որը կասկածվում է Նիսի ահաբեկիչ Մուհամեդ Բուլելի հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը, որը հղում է  անում  Le Figaro-ին: Տղամարդը հայտնի է Համիդ անունով: Նա Բուլելի հետ լուսանկարվել է այն բեռնատարի ֆոնի վրա, ինչով Բուլելը հետագայում կատարել է ահաբեկչությունը:

Թույլ տվեք, որ ինձ տանեն ու կախաղան բարձրացնեն.Գյուլենը խոստովանել է

«Հիզմեթ» շարժման գաղափարակիր Ֆեթուլահ Գյուլենը խոստովանել է, որ իր կողմնակիցները կարող էին ներգրավված լինել Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ, սակայն նշել է, որ ինքը մասնակից չէ դրան: CNN-ին տված հարցազրույցում Գյուլենը ընդգծել  է, որ «մասնակիցների շրջանում կարող էին լինել մարդիկ, որոնք համակրում են Գյուլենի շարժումը»: Գյուլենը միջազգային կազմակերպություններին կոչ է արել հետաքննել Թուրքիայի մեղադրանքները իր հասցեին: «Եթե ես […]

Սպառնում են սպանել Պուտինին

ԻՊ զինյալները ինը րոպե տեւողության տեսոհոլովակ են ձայնագրել Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: YouTube-ում հրապարակված իրենց տեսահոլովակում ահաբեկիչները կոչ են անում ջիհադ սկսել Ռուսաստանում, նաեւ սպառնում սպանել նախագահ Վլադիմիր Պուտինին:    

40 հազար մարդ Քյոլնում սատարել է Էրդողանին

Գերմանական Քյոլնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սատարող ցույցի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Գերմանիայում, Ֆրանսիայում իրագործված ահաբեկչությունների եւ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետեւանքով զոհվածների հիշատակը: Տեղի ունեցած ակցիայից հետո ներկաների համար ընթերցվել է Թուրքիայի նախագահի ուղերձը, որում Էրդողանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայում բնակվող թուրքերին՝ իրեն սատարելու համար համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ սատարող ակցիային զուգահեռ քաղաքում Էրդողանի դեմ […]

Հաքքարի նահանգում սպանվել է 35 քուրդ գրոհային

Հունիսի 30-ին Թուրքիայի հարավ-արևելյան սահմանամերձ Հաքքարի նահանգի մի շարք շրջաններում երկրի զինված ուժերի կողմից իրականացված օդային հարձակումների հետևանքով սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 35 զինյալ: Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով, զինված ուժրի հայտարարությանը, նշում  է, որ Հաքքարի նահանգի Յուքսեքովա  շրջանում և այնտեղ գտնվող Բեյբութ  ռազմաբազայի մոտակայքում  իրականացված ռազմաօդային գործողության ընթացքում  վնասազերծվել է 23 քուրդ գրոհային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի