14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Փոքր երեխաս 9 ամսական էր, իսկ հայրը նրան 9 անգամ չէր հասցրել տեսնել»/վիդեո/

«Ամուսնուս կորցրեցի  1993 թվականին՝ Օմարի լեռնանցքի գրավման ժամանակ , երբ նա ընդամենը  26 տարեկան էր: Փոքր  երեխաս 9 ամսական էր , իսկ հայրը նրան 9 անգամ չէր հասցրել տեսնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց  Հադրութի շրջան  Մեծ Թաղլար  գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալվինա Բաշյանը:

Կյանքում  մեծ կորուստ ունեցած այս կնոջ աչքերից անգամ հայրենիք է կաթում: Ապրիլյան պատերազմի մասին չի ցանկանում հիշել: Ցավը շատ է,իսկ հայրենիքը հզորություն է պահանջում:

«Պատերազմի օրերին դասասենյակ եմ մտել առանց հուզվելու: Գլխավոր նպատակը՝  աշակերտներին հայրենասիրությամբ դաստիարակելն է, որ մնան ու շենացնեն Հայոց հողը»,-ասաց Ալվինա Բաշյանը և նշեց, որ չորս դուստրերին պատգամել է երբեք չլքել Արցախը:

Նշենք, որ հզոր հոգու տեր այս հայուհուն հանդիպեցինք Վարդենիսում գտնվող «Պատանի Երկրապահ» ճամբարում, որտեղ Հայաստանի բոլոր մարզերից եկած երեխաների հետ ամառային իրենց  հանգիստն են վայելում նաև  Արցախի վարչական շրջաններից եկած երեխաները:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ