22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հույս ունենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան հասնել գոյություն ունեցող հակասությունների փոխզիջումային կարգավորման.Պուտին

Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են ելք գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճգնաժամից, և Ռուսաստանը կարող է երաշխիք լինել: Այս մասին ria.ru-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Իրականում, ես կարծում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը իսկապես ցանկանում են ելք գտնել այդ խնդրից, որպեսզի ապրեն խաղաղ, համերաշխ, որպեսզի համագործակցեն, զարգացնեն տնտեսությունները»,- ասել է Պուտինը: «Հույս […]

«Փոքր երեխաս 9 ամսական էր, իսկ հայրը նրան 9 անգամ չէր հասցրել տեսնել»/վիդեո/

«Ամուսնուս կորցրեցի  1993 թվականին՝ Օմարի լեռնանցքի գրավման ժամանակ , երբ նա ընդամենը  26 տարեկան էր: Փոքր  երեխաս 9 ամսական էր , իսկ հայրը նրան 9 անգամ չէր հասցրել տեսնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց  Հադրութի շրջան  Մեծ Թաղլար  գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալվինա Բաշյանը: Կյանքում  մեծ կորուստ ունեցած այս կնոջ աչքերից անգամ հայրենիք է կաթում: […]

Մոսկվան ու Անկարան՝ ռուս-թուրքական վերջին լարվածությունից հետո դրսևորելով մերձեցման կտրուկ քայլեր…

«Հայաստանի համար, ի թիվս ներքին լուրջ ցնցումների, ճգնաժամային կացության, լրջագույն մարտահրավեր են, եթե չասեմ՝ սպառնալիք, արտաքին օրակարգի խնդիրները: Այն, որ մեր երկիրն աստիճանաբար կույրաղիքային կարգավիճակ է ստանում ինչպես Կովկասում, այնպես էլ՝ Եվրոպայում և աշխարհում, կարծում եմ այլևս հիվանդ երևակայության կամ հոռետեսության արդյունք չէ: Համաշխարհային պատմությունից հայտնի է, որ հավերժ թշնամիներ չեն լինում, լինում են հավերժական […]

Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի

Պակիստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվն աճել է մինչեւ 93 մարդ: Նշենք, որ տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել երկրի արեւմուտքում գտնվող Քվետտե պակիստանյան քաղաքում պայթյունի հետեւանքով: Ոստիկանության տվյալների համաձայն, պակիստանյան Քվետտե քաղաքի հիվանդանոցում պայթյունն իրականացրել է մահապարտը: Սակայն ոչ մի խմբավորում առայժմ պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գործողության համար: Պաշտոնական տվյալների համաձայն, պայթյունի հետեւանքով վնասվածքներից 53 մարդ […]

Ադրբեջանում վաղը կկայանա Պուտինի Ռոուհանիի և Ալիևի եռակողմ հանդիպումը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտոնական այցով Ադրբեջան է այցելել. այս մասին հայտել է Gazeta.ru-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը: Ինչպես հայտնի է վաղը Ադրբեջան է ժամանելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իրանի նախագահը եռակողմ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մեքսիկայում արևադարձային փոթորիկի պատճառով 39 մարդ է զոհվել

Մեքսիկայի մի շարք նահանգներում մոլեգնող «Էրլ» արևադարձային փոթորիկը 39 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Մահվան դեպքերը գրանցվել են Պուեբլա և Վերակրուս նահանգներում, որտեղ բնակիչները մահացել են փոթորկի հետևանքով առաջացած սողանքների պատճառով: Նշվում է նաև, որ փոթորիկն ուղեկցվում է տեղատարափ անձրևներով:

Իմ ընկեր Վլադիմիրի հետ բանակցություններում, վստահ եմ, նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում. Էրդողանի հայտարարությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում նախանշված առաջիկա բանակցությունները նոր էջ կբացեն Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում: Այս մասին Ռուսաստան այցից առաջ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում նշել  է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Իմ ընկեր Վլադիմիրի հետ բանակցություններում, վստահ եմ, նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում: Մեր երկրները դեռ շատ բան են […]

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Շավարշ Քոչարյանը չի ժխտում , որ «Սասնա ծռերի» գործողություններն ազդել են ԼՂ հարցի վրա

«ԼՂ բանակցություններն ընթանում են, թեեւ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ խոսում է մի բան, իսկ հետագայում բոլորովին այլ բաներ է ներկայացնում»,- այս մասին, այսօր Կառավարության նիստից հետո  լրագրողներին ասաց  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից արդեն քայլեր են կատարվել այդ բանակցությունների արդյունքները  վիժեցնելու ուղղությամբ: Հարցին, թե օգոստոսի 10-ին Ռուսաստանում կայանալիք  Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո  ղարաբաղյան հարցում ակնկալո՞ւմ […]

Թուրքիայի հարավում պայթյուն է որոտացել

Առնվազն  երկու մարդ է վնասվել  Թուրքիայի հարավում տեղի ունեցած  պայթյունի հետևանքով: Anadolu գործակալության հաղորդմամբ` պայթյունը գրանցվել է երկրում հեղաշրջման դեմ իրականացվող ցույցի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Անթալիայում, տուժածները հոսպիտալացվել են: Իշխանությունները գործի հետաքննություն են իրականացնում: Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի