18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի ակվապարկում 5 հոգի մահացել է հոսանքահարումից /տեսանյութ/

Թուրքիայում 5 հոգի, որոնցից 3-ը՝ երեխաներ, մահացել են ակվապարկում՝ լողավազանում։ Նրանք հոսանքահարվել են։ Մահացածների թվում են նաեւ ակվապարկի աշխատակիցը՝ իր որդու հետ, նրանք փորձել են փրկել տուժած երեխաներին, սակայն նրանց հետ միասին մահացել են, հայտնում է НТВ-ն։   Թե ինչու է լողավազանում բաց հոսանքի լար եղել, հայտնի չէ։ Ոստիկանությունը դեպքի առթիվ քննություն է սկսվել։

«Ալիևը գլուխը պատին էլ տա, չի կարող Հայաստանին հաղթել»

«Ինչպես հայտնի է, եղել են բռնակալներ,  ովքեր առանձնացել են իրենց խելագարությամբ՝ Կամբիզը, Ներոնը, Հիտլերը, Ստալինը…. Այստեղ խելագարության կանխավարկածն է աշխատում: Նրանք խելագարություններ են արել, և դա շատ ծանր հետևանքներ է ունեցել: Որպես բռնակալ՝ Ալիևը ևս կարող է խելագար ակցիաների, խելագար քայլերի դիմել: Բայց նա մի բան պիտի հասկանա. ՀՀ-ում ապրում են  հայրենասեր հայերը: Մենք կպաշտպանենք […]

Բելգիացի սենատորը հիացել է Արցախի բնությամբ և ուտելիքով

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի  23-ին  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի,  ՀՅԴ Հայ Դատի   Եվրոպայի հանձնախմբի   գրասենյակի ղեկավար  Գասպար Կարապետյանի  ուղեկցությամբ այցելել է   Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել  և հարգանքի   տուրք մատուցել   արցախյան ազատամարտում հայրենիքի  պաշտպանության համար զոհված քաջորդիների և   Հայրենական մեծ  պատերազմի զոհերի հիշատակին:    Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը   […]

Նոր լարվածություն Թուրքիայի և Գերմանիայի միջև

Գերմանիայի և Թուրքիայի միջև նոր լարվածություն է հասունանում: Թուրքական «Haber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի հետախուզական ծառայությունը սկսել է հետևել երկրում գտնվող 150 թուրքերի, ովքեր կասկածվում են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության օգտին լրտեսության մեջ: Գերմանիայում Թուրքիայի ներկայացուցչություններում աշխատող այդ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և տեխնիկական վերահսկում է սահմանվել: Աղբյուրի պնդմամբ՝ նշյալ անձանց անվանացանկը և Գերմանիայում գտնվելու վայրի մասին […]

Ադրբեջանցիներն ահաբեկում են վրացիներին

  Հուլիսի 18-ին Թբիլիսիում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի հանդիպումը տեղի “Սամտրեդիա”-ի և ադրբեջանական “Ղարաբաղ”-ի միջև… Բաքվում բավական նյարդայնանում են վրացական թիմերի հետ հանդիպումից առաջ,քանի որ պատմությունը ցույց է տալիս,որ երկու երկրների ֆուտբոլային թիմերի երկրպագուները բավական բացասաբար են վերաբերվում միմյանց և սպորտային այս մրցակցությունը վերածվում է քաղաքական մեծ սկանդալի… Սպասվելիք հանդիպումից առաջ […]

Հունաստանը դատապարտել է Ստամբուլի Սբ. Սոֆիա տաճարում մահմեդական արարողության անցկացումը

Հունաստանի արտգործնախարարությունը քննադատել է մի քանի օր առաջ Թուրքիայի կրոնական ներկայացուցիչների կողմից Ստամբուլում գտնվող Այա  Սոֆիայում (Սուրբ Սոֆիայի տաճար) մուսուլմանական Ռամադան ամսի «նախախնամության գիշեր» կոչվող արարողության անցկացման համար:  «Դատապարտում ենք Սբ. Սոֆիայի տաճարում Թուրքիայի Կրոնական գործերի նախարարի մասնակցությամբ արարողության անցկացումը, որի ընթացքում Ղուրան է կարդացվել, նամազ է արվել և այդ ամենը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ»,-ասվում […]

Ադրբեջանը «հիբրիդային» պատերազմ է վարում

Ս.թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային […]

Դիտարկում է անցկացվել

Հունիսի 23-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել ենԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ […]

Գավառական «ակումբի» մակարդակի է մնում

Մի բան ասեմ՝ ակնհայտորեն հիվանդ ու դժվարությամբ խոսել կարողացող մարդուն տեսանկարահանելը և որպես հայկական դիվերսանտ ներկայացնելը սեփական հասարակությանը ոչխարի հոտի տեղ դնելու լավագույն ապացույցն է: Եթե փողի և երբեմն էլ մեր թափթփվածության հետևանքով Բաքվի բռնապետի քարոզչամեքենան կարող է որոշ բացառիկ դեպքերում «փայլել», միևնույն է հիմնական մասով այն մնում է վատ կազմակերպված գավառական «ակումբի» մակարդակում: Իրանագետ Վարդան […]

Բաքվի դեմ հակախաղ չենք գտնում

Վատն այն չէ, որ Ադրբեջանը դիվերսիայի հերթական փորձն է արել, վատն այն է, որ Բաքվում սահմանային սադրանքների քաղաքականությունը բավականին արդյունավետ են գնահատում։ Մեր սիմետրիկ պատասխանները, փաստորեն, արդյունք առանձնապես չեն տալիս, իսկ ասիմետրիկ գործողությունների մասով մտածել է պետք ու շատ լուրջ։ Ընդհանրապես, Ադրբեջանի դեմ հակախաղի մոդել 2014-ից ի վեր, կարծես, չենք կարողանում գտնել։ Համոզված եմ` ստանդարտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի