27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ալիևը գլուխը պատին էլ տա, չի կարող Հայաստանին հաղթել»

«Ինչպես հայտնի է, եղել են բռնակալներ,  ովքեր առանձնացել են իրենց խելագարությամբ՝ Կամբիզը, Ներոնը, Հիտլերը, Ստալինը…. Այստեղ խելագարության կանխավարկածն է աշխատում: Նրանք խելագարություններ են արել, և դա շատ ծանր հետևանքներ է ունեցել: Որպես բռնակալ՝ Ալիևը ևս կարող է խելագար ակցիաների, խելագար քայլերի դիմել: Բայց նա մի բան պիտի հասկանա. ՀՀ-ում ապրում են  հայրենասեր հայերը: Մենք կպաշտպանենք մեր հայրենիքը», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ ընդգծելով՝ մեր մոտիվացիան, իսկապես, շատ ուժեղ է :

«Եթե  հարկ լինի, մենք կռվելու ենք:  Ալիևը շատ լուրջ հակառակորդ ունի, ու նա պիտի հասկանա՝ սպառնում է մոտիվացիա ունեցող, հայրենասեր ժողովրդի: Եվ ուրեմն, նա արդեն իսկ  ձախողված է: Ալիևը չէ, Հայաստանի բոլոր թշնամիներն էլ որ  ձեռք ձեռքի տված գան, չեն կարող հաղթել նախկին Անտանտի իրավահաջորդին: Պատկերացրեք՝ Անտանտ+ Գերմանիա. Ալիևը կկարողանա՞  այս միությանը պարտության  մատնել: Իհարկե, ո՛չ: Հայաստանի թիկունքում կանգնած  են   Անտանտը և Գերմանիան: Մենք այդ քաղաքակիրթ աշխարհի մասնիկն ենք: Սա այն երկիրն է, որտեղ  ժողովուրդը օդանավակայան չի գնա ու եվրոպական օդանավի առաջ դուռ փակի,  սա այն երկիրն է, որտեղ ահաբեկչություն չկա: Մենք քաղաքակրթական դաշնակիցներ ունենք: Այնպես որ, Ալիևը գլուխը պատին էլ տա, չի կարող Հայաստանին հաղթել», – եզրափակեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ