26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը «հիբրիդային» պատերազմ է վարում

Ս.թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:

Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո:

Ռազմական հետևություններ.Ադրբեջանը շարունակում է Ղարաբաղի ու ՀՀ–ի նկատմամբ իրականացնել «հիբրիդային պատերազմ»`օգտագործելով դիվերսիոն խմբեր`առաջնագծում հետախուզական գործողություններ իրականացնելու և կորուստներ պատճառելու համար`չբարձրացնելով սակայն մարտական գործողությունների մակարդակն ու ինտեսնիվությունը ապրիլյան քառօրյայի մակարդակի։Բաքվի համար կարևոր է սեփական ժողովրդին ցույց տալ, որ ադրբեջանական բանակը ապրիլից հետո շարունակում է հայկական կողմին «հարվածելու» քաղաքականությունն ու հայկական առաջնագծում պատճառելով մեկ, երկու զոհ դա ցուցադրում սեփական հասարակությանն իբրև «մեծ հաղթանակ»։

Բացի այդ, նրանք հասկանում են`լայնածավալ ռազմական գործողությունները վերջ կդնեն նրանց նավթագազային թե հանքերին, թե ենթակառուցվածքներին, որոնք անցնում են Արցախի սահմանների երկայքնով, այդ թվում Կարս–Թբիլիսի–Բաքու երկաթգիծը`հայկական կողմը կարող է կտրել այդ պետության «սնուցող երակներն» ու կոլապս`ժամանակավոր, առաջացնել Ադրբեջանում։ Ադրբեջանը չի դիմում լայնածավալ գործողությունների, սակայն կրակի տակ պահում Տավուշը, ապագայում կարող է ակտիվացնել Նախիջևանն ու անանցանելի`կրակի տակ պահել, դեպի Սյունիք տանող ուղիները և այլն։

Նրանք Հայաստանն ու Արցախը «անակոնդայի» ռազմավարության շրջակներում սեղմում եմ բոլոր կողմերից`անգամ Վրաստանում`ՀՀ–ի հետ սահմանակից ադրբեջանաբնակ Քվեմո–Քարթլին և մեծ թափով հայաթափվող Ջավախքը հետագայում ՀՀ–ը նաև հյուսիսից մահմեդական, թյուրքական օղակի մեջ առնելու ռազմավարության մի մաս են կազմելու։
Հայկական կողմը պետք է հետ գրավի ապրիլի ժամանակ կորցված դիրքերն ու անգամ մեծացնի անվտանգության գոտի`50 և ավել կմ խորության վրա`Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքները`արտահանում, ներկրում, վերցնելով վերահսկողության տակ։

Այո, դա պահանջելու է մեծ ջանքեր, սակայն հյուծիչ պատերազմը, որն Ադրբեջանը առաջ է քաշել Արցախի ու ՀՀ–ի դեմ անթույլատրելու է`ՀՀ–ն ու Արցախը չեն կարող համեմատվել Ադրբեջանի հետ իրենց ժողովրդագրական ներուժով`Բաքուն առաջնագծում «սպառում» է սեփական ազգային փոքրամասնություններին`այդ զոհերին տանելով լեզգիաբնակ, թալիշաբնակ գյուղեր և տեղի բնակչությանը տրամադրում հայ ազգի դեմ`դրանով Երևանին ու Ստեփանակերտին զրկելով Ադրբեջանի ներսում պոտենցիալ դաշնակիցներից կամ «5–րդ շարասյուններից»։
Ասիմետրիկ հարվածը պետք է լինի անվտանգության գոտու մեծացման հաշվին`այլ տարբերակներ`մեկ հայ զինվորի փոխարեն խփել տաս ադրբեջանական զինվորի`դա համարժեք պատասխան չէ և հենց դա է Բաքվի ուզածը`վերոնշյալ ժողովրդագրական, ազգային փոքրամասնություններին առաջնագիծ տանելու, վարձկաններ և այլ ուժեր Բաքվի կողմից օգտագործելու տրամաբանությունից ելնելով։

Նրանք լայնորեն կիրառելու են նաև անօդաչուներ`նվազեցնելով այդ կերպ անձնակազմի զոհերի թիվը, մարդկային գործոնը հասցնելով մինիմալի`անօդաչուի գործարաններն Ադրբեջանում անսահմանափակ քանակությամբ անօդաչուներ են արտադրելու, որոնք հարվածելու, հետախուզելու են հայկական դիրքերին ու կրկին զոհեր պատճառելու։ Բացի այդ, նրանք կիրառում են նաև լազերային մարտագլխիկներով սփայք հրթիռներ`կրկին անգամ նվազեցնելով իրենց մարդկային կորուստների և մարդկային գործոնները`իսրայելական «խելացի» հրթիռներ, զենքեր կիրառելով։

Արտյոմ Բալասանովն է գրել Facebook-ում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ