19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը Քաշաթաղում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին, ԱՀ գյուղնախարարԺիրայր Միրզոյանի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանիուղեկցությամբ և Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների ևխոշոր հողագործների մասնակցությամբ, Բերձորում հրավիրել է խորհրդակցություն՝ գյուղատնտեսական և շրջանիզարգացման հետ կապված մի շարք այլ թեմաների շուրջ:   Խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել շրջանի գյուղատնտեսության բաժնի պատասխանատուն: Վերջինս նշել է,որ, վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ, ձևավորվել է շտաբ, որպեսզի կազմակերպված ձևով ժամանակինհասցնեն աշնանացանի բոլոր աշխատանքները: Անդրադառնալով անցնող տարվա ցուցանիշներին՝ զեկուցողըշեշտադրել է, որ Քաշաթաղի շրջանը շարունակում է հանրապետությունում պահպանել գյուղատնտեսությանհամախառն բերքի արտադրության առումով առաջատարի դիրքը: Ցանված 20,207 հեկտարից հնձվել է 20,052հեկտարը, որից ստացված համախառն բերքը կազմել է 55,817 տոննա:   Ա. Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները և նշել, որ, հաշվի առնելով շրջանում առկագյուղատնտեսական մեծ ներուժը, անելիքները դեռևս շատ են: «Քաշաթաղի շրջանում պետական միջոցներով շուտովերկու փորձնական ծրագիր կսկսենք: Առաջինը հարավային և հյուսիսային թևերում կաթի մթերման ժամանակակիցկետերի բացումն է, որոնք լրացուցիչ կնպաստեն շրջանում անասնապահության զարգացմանը: Երկրորդը՝ հատկապեսհյուսիսային թևում, որտեղ առկա է տարբեր տեսակի պտուղների իրացման խնդիրը, կտրամադրվեն չրերիպատրաստման սարքավորումներ: Այնուհետև պատրաստված ողջ ապրանքատեսականին պետական աջակցությամբկգնվի»,- ասել է պետնախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև սառնարանային ժամանակակիցտնտեսությունների ստեղծում, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան պահել իրենց բերքը և ձմեռայինսեզոնին ավելի թանկ գնով շուկա հանել:   Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև հայրենադարձության խնդրին: Նա նշել է, որկառավարությունը նախատեսում է շրջանում ակտիվացնել հայրենադարձության ծրագիրը, և շրջվարչակազմիղեկավարին հանձնարարել է գույքագրել շրջանի ամբողջ այն բնակֆոնդը, որը հնարավոր է վերակառուցել: Ա.Հարությունյանը նշել է նաև, որ հայրենադարձության խթանման համար շրջանի տարբեր համայնքներում ծրագրվում էհարյուրավոր նոր բնակարաններ կառուցել:   Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

Սենսացիա կարող էր լինել. հողերի հանձնման հարցը. 168 Ժամ

Ժնեւյան հանդիպման ընթացքում նախագահներն ընդհանուր հարցեր են քննարկել, որոնք միշտ են քննարկում Ղարաբաղյան կարգավորման շրջանակում: Սենսացիաներ տեղի չունեցան, ծրագրում` եւս, համատեղ քննարկման կետեր եւս չկային: Սենսացիա կարող էր լինել այդ հանդիպումից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարվելը: Բայց հանդիպման կազմակերպման ընթացքում ԶԼՄ-ներում որոշակի լարվածությունից հետո սենսացիաներ տեղի չունեցան: Ներկայումս արդեն սենսացիա կարող է լինել հետագա, իր […]

Սերժ Սարգսյանի հաղթանակը. գլխավոր հարցը դեռ կախված է. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: -Պարոն Կիրակոսյան, ընդհանուր ի՞նչ եզրակացություն եք արել Ժնևում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կազմակերպված  գագաթնաժողովից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև և դրանից հետո արված հայտարարություններից: Ո՞րն էր հանդիպում կազմակերպելու համանախագահների գլխավոր նպատակը և ինչի՞ մասին էին իրականում այս բանակցությունները: – Նախ և առաջ, Ժնևի հանդիպումից մեծ […]

Փակուղի. որն է այլընտրանքը

Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովը Ժնևում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո հայտարարել էր, որ ՀՀ նախագահը պայմանավորվածություն է խախտել՝ Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնելով հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ դրույթները։ Փաստացի, Սարգսյանը ոչ մի արտառոց բան չի ասել, համենայն դեպս, չի ասել մի բան, որը մինչ այդ հասարակությունը, քաղաքական շրջանակները չգիտեին, ավելին՝ հայտարարել […]

Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Հյուսիսային Իրաք

Հոկտեմբերի 16-ին  գիշերը Թուրքիայի զինված ուժերը  2008թ.-ից  ի վեր առաջին անգամ  մտել են Հյուսիսային Իրաքի Զապ շրջան և ռազմական գործողություններ իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ: Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի՝  օպերացիային մասնակցել են Թուրքիայի զինուժին պատկանող F-16 տիպի կործանիչներ, ինչպես նաև ռազմական ուղղաթիռներ: Գործողության ժամանակ սպանվել է 16 քուրդ զինյալ: Նշվում է, որ Թուրքիայի Հաթայ նահանգից  Հյուսիսային Իրաք […]

Բակո Սահակյանը մեկնել է Բելգիա

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:  Հոկտեմբերի 18-ին Նախագահ Սահակյանը մասնակցել է 4-րդ Եվրոպական հայկական համագումարի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:  Նախագահն արժեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու եւ իրականացնելու […]

«Քարավան 1915» ֆիլմը թուրք դերասանուհին խաղաղության ուղերձ է համարում

Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» Ֆիլմի գլախվոր դերասանուհին Այշե Աքընը խոսել է ֆիլմի մասին, անդրադարձել կինովարձույթից հանվելու պատճառներին։ Աքընը հայտնել է, որ «Քարավան 1915» ֆիլմը խաղաղության ուղերձ է։ Ըստ նրա՝ թուրքական ֆիլմը ոչ թե կաղապարելու, այլ աջակցության կարիք ունի։  Դերասանուհին պատմել է, որ ֆիլմում ինքը մարմնավորում  հայուհու, իսկ ֆիլմը սիրո պատմությունը է իր հերոսուհու […]

Թուրքիայում ոստիկանական ավտոբուս է պայթել

Թուրքիայի Մերսին նահանգի Յենիշեհիր շրջանում պայթեցվել է ոստիկանական ավտոբուս: Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 ոստիկան և 6 քաղաքացիական անձ: Դեպքի առնչությամբ լրագրողների հետ զրուցել է Մերսինի հանրապետական գլխավոր դատախազ Մուստաֆա Էրջանը: «Սկսվել է լայնամասշտաբ հետաքննություն: Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե, ինչն է եղել պայթյունի պատճառը»: Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես […]

«Իհարկե կասեք՝ թքած … »

2017թ. հոկտեմբերի 15-ին տեղեկացվեցինք, որ  Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ  Արթուր Աղաբեկյանը, «Մարտիկ»  հիմնադրամի գաղափարի հեղինակն ու այդ գաղափարը հեղինակազրկողը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական: Ազնիվ խոսք, ես չեմ պատկերացնում, թե Դուք այս մարդուց ո՞ր ոլորտի խնդիրները լուծելու համար եք խորհուրդ հարցնելու: Գուցե այն մասին, թե հայրենասիրությունից ինչպես մեծ-մեծ խոսել ու Հայոց բանակի նկատմամբ թուլություն ունեցող […]

Արտահանումը դեպի Իրան աճել է 11.2 տոկոսով

Այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում   ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը   նշեց՝  դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանումը հունվար-օգոստոս ամիսներին աճել է 11.2 տոկոսով։ Ըստ նախարարի՝   սա աննախադեպ է եղել այս տարիների ընթացքում։  Նախարարը կարևորեց   ՀՀ- ԻԻՀ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը։ «Այդ համաձայնագրում ներառված է 40 ապրանքատեսակ, որոնք Հայաստանի համար շատ կարևոր են։ Համաձայնագրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի