19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նոր նշանակումներ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։

«S-400»-ի հարցում որևէ դժվարություն չունենք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Ուկրանիա և Սերբիա կատարած այցերից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական բանակցությունների մասին: Ինչպես իրազեկում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, թուրքական «Star» լրատվամիջոցի լրագրողը Թուրքիայի նախագահին հարց է ուղղել, թե  արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն կա այդ ՀՕՊ համակարգերը համատեղ արտադրելու պայմանավորվածություն: Ինչպես […]

Թուրքիայի զինուժը ներխուժել է Սիրիա (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-ին գիշերը Թուրքիայի զինված ուժերը (TSK) մտել են Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջան: Ըստ թուրքական  «Gazetevatan» թերթի կայքի՝  Թուրքիայի  զինուժի ներխուժումը  Իդլիբ, ընթանում է  Իրանի և Ռուսաստանի հետ համաձայնությամբ, որը ձեռք է բերվել Աստանայի բանակցությունների   շրջանակներում: Նախատեսվում է Իդլիբում ստեղծել անվտանգության գոտի: Միջանկյալ նշենք, որ Իդլիբում լարված դրություն է, քանի որ  «Ալ-Քաիդա»  ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից […]

Այս պատկերը մեզ զգոնության, Ադրբեջանին էլ սթափության ուղերձներ է փոխանցում /ֆոտո/

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է 2016-ի ապրիլին խոցված ադրբեջանական ուղղաթիռի բեկորների լուսանկարները ու գրել․ «Ամեն անգամ սահմանագծի այս ուղղությամբ գնալիս 2016 թվականի ապրիլին ճեղքման փորձ կատարած եւ անմիջապես խոցված ադրբեջանական ուղղաթիռի այս աղբակույտն է աչքովս ընկնում: Այս պատկերը մեզ մի տեսակ զգոնության, Ադրբեջանին էլ սթափության ուղերձներ է փոխանցում»։

Սա կլինի վերջին հանդիպումը. Հայկական Ժամանակ

Ամենայն հավանականությամբ՝ այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթվա մեջ Ռուսաստանի քաղաքներից մեկում՝ գուցե հենց Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՌԴ նախագահի հովանավորությամբ եւ մասնակցությամբ: Բարձր մակարդակով ղարաբաղյան բանակցություններն ընդհատվել են անցյալ ամառ Սանկտ Պետերբուրգում վերոնշյալ ձեւաչափով հանդիպումից հետո: Եվ չի բացառվում, որ բանակցություններին ռեստարտ տրվի նույն վայրում: Վերլուծաբանները չեն բացառում, որ ՀՀ […]

Եւս մի պատերազմ Հայաստանի դեմ եւ Մոսկվան «հօդս կցնդի». Ժամանակ

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ալիեւը չի կարող անվերջ փախչել Սարգսյան–Ալիեւ հանդիպումից, իսկ հանդիպման ընթացքում քննարկվելու է հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցը։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարն այլ հայտարարություն չի էլ անի, եթե նույնիսկ իրավիճակը լինի այլ,եւ իրականում ճիշտ լինեն այն պնդումները, որ անում են ադրբեջանցի պաշտոնյաները։ Ի վերջո, դիմակայությունը նաեւ քարոզչական է, եւ […]

Իրանի նախագահի զգուշացումը Քուրդիստանի ղեկավարությանը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանին խոսել է իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին, որը պաշտոնական Թեհրանը անօրինական է համարում: Ըստ թուրքական «Haber7»  լրատվամիջոցի՝ Իրանի նախագահը Քուրդիստանի ղեկավարությանը զգուշացրել է, որ իրաքյան Քուրդիստանը թանկ կվճարի անկախության հանրաքվեի անցկացման համար: «Իրանում, Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում ապրող քրդերին սիրում ենք: Չենք ցանկանում, որ […]

Պետությունը Բեքչյանին չի ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ. Շիրինօղլու

Թուրքիայի իշխանությունները Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չեն ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ: Նման պնդում է արել Պոլսի  հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Նա նշել է, որ այդ մասին հայտնել է տեղապահին՝ նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Շիրինօղլուն նաև ներկայացրել […]

2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող. CDSI

«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի» (Caspian Defense Studies Institute – CDSI) փորձագետները սոցիալական ցանցերի և ադրբեջանական մամուլի հրապարակումների մոնիտորինգի արդյունքում պարզել են, որ 2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող։ Կորուստներից 40%-ը մարտական են, 60% ՝ ոչ մարտական։ Ոչ մարտական կորուստներից՝ – 24,7 % – ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով են – 21.6% – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի