26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայերը Ղարաբաղ վերադառնալու համար պետք է պահպանեն որոշակի կանոններ. Ալիեւ

Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո: Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի […]

Գերիների ազատ արձակման ու արտահերթ ընտրության պատճառները. ո՞րն է Ալիեւի նպատակը /Տեսանյութ/

Այս շաբաթ հայ-ադրբեջանական հարաբերություններում աննախադեպ մի բան տեղի ունեցավ: Երկրների ղեկավարների աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Երկու պետությունների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը վերահաստատելուց բացի, Երևանն ու Բաքուն հայտարարեցին գերիների փոխանակման մասին: Սա դեռ «Բոլորը բոլորի դիմաց» չէ, սկզբունք, որին Հայաստանը կողմ է, […]

Վտանգավոր է. ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են Խաղաղության պայմանագրի առաջարկներին

Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը և Աննա Գրիգորյանն ԱԳՆ-ում ծանոթացել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ առաջարկներին, ինչն ամրապնդել է նրանց մտավախությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից։ «Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների […]

Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, թե որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր։ «Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ դա ի շահ Հայաստանի է լինելու և ի շահ տարածաշրջանային խաղաղության ու կայունության։ Տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը շատ առանցքային է և պնդում է, որ Ադրբեջանը […]

Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն

Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Հայտարարությունում խորհրդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժողովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստեղծված անմարդկային պայմանների առնչությամբ,որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջանցքի շրջափակմամբ և Լեռնային […]

Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցու. ովքեր են վերադառնում

Հայաստանին արդեն իսկ հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին բռնազավթված Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում՝ սահմանին: Նման տեղեկատվություն են տարածում ադրբեջանական լրատվամիջոցները: Ցուցակում ընդգրկված չեն Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատրյանը, Ալյոշա Խոսրովյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն […]

Կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին: Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին, սակայն ստորագրված վերջին հրամանի համաձայն՝ կլինեն ավելի վաղ: Երկրի նախագահ Իլհամ Ալիևն այսօր համապատասխան հրաման է ստորագրել։ Հիշեցնենք, որ 2003թ-ից Ադրբեջանի նախագահ դարձած Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով, հնարավորինս […]

Ինչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին․ հատված ցուցմունքից. Հրապարակ

«Մենք գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է, եւ հրապարակել էինք նրա ցուցմունքից մի դրվագ, որտեղ Բաբայանն ասում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով […]

Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի ընդունմանը: Ալիեւը բացում է փակագծերը

Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը. այս մասին, haqqin.az-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Նրանք կարող են դրանք հիմք ընդունել: Եթե հայկական կողմը դա աներ մի քանի տարի առաջ, «հակաահաբեկչական գործողության» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակում Արցախի Հանրապետության վրա) կարիք չէր լինի: Սա պատմություն է, և ցույց է տալիս, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի