31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Իսրայելի արտգործնախարար. Էրդողանը ռազմական հանցագործ է

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական հանցագործ է անվանել։

«Էրդողանը հայտարարեց, թե սատարում է «Հըզբոլլահ»-ին, չնայած Իսրայելին ուղղված սպառնալիքներին։

«Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է մերժել Լիբանանից Իրանի հրահանգով հարձակված

ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը», – գրել է Կացն X-ի իր միկրոբլոգում:

«Համարում ենք, որ Իսրայելի արտգործնախարարի անհարգալից գրառումն ուղղված մեր հարգարժան նախագահի դեմ, վարվեցողություն է , որը կարող է ընդունել միայն ցեղասպանության մեջ

մեղադրվող պետության պաշտոնյան»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն միաժամանակ նշել է, թե նման մեղադրանքները սեփական հանցավոր գործողությունները կոծկելու Իսրայելի ջանքերի մի մասն են։

Թուրքիայի ԱԳՆ-հավելել է, որ Անկարան «կշարունակի պայքարել հանուն խաղաղության և արդարության»։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ