Հրատապ. ադրբեջանցի հատուկջոկատայինները Կիրանցում են/Տեսանյութ/

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նշեում է, որ Հայաստանն ու հայությունն ունեն մեկ հստակ թշնամի՝ Թուրքիան (իր կցորդ պետությամբ՝ Ադրբեջանով)։ «Մնացած պետություններն իրենց շահերն են հետապնդում՝ դիրքավորվելով հայ-թյուրքական հակամարտության շուրջ։ Ու կախված, թե որ կողմն է պատրաստ պայքարելու ու հաղթելու, կառուցում են իրենց քաղաքականությունը կողմերից յուրաքանչյուրի հետ։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ուղիղ և անուղղակի աջակցում են Թուրքիան և […]
«LiveNews» ռեսուրսի եթերում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հրապարակել է 2023 թվականի Արցախի հայաթափման ընթացքում Արցախի նախկին և ներկա ղեկավարների պատանդառման մասին տեղեկություններ, գրում է oragir.news-ը: Ըստ Գ․ Իսագուլյանի, Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանն այդ օրերին գտնվել են ռուսական զորախմբի կենտրոնակայանում՝ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում։ Նրանք այնտեղ սպասում էին […]
Թուրքիան դադարեցնում է առևտուրն Իսրայելի հետ Գազայում նրա՝ «օրեցօր ավելի վատթարացող մարդասիրական ողբերգության» պատճառով: Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև Իսրայելը թույլ չտա օգնության «անխափան և բավարար հոսք» դեպի Գազա: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև առևտուրն անցյալ տարի կազմել է գրեթե 7 միլիարդ դոլար: Իսրայելի արտգործնախարարը մեղադրել է Թուրքիայի նախագահ […]
Վրաստանում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների վրա, ովքեր բողոքում են ԶԼՄ-ների ազատությունների դեմ ուղղված օրինագծի դեմ: Արդեն երկրորդ գիշերն է, որ հազարավոր մարդիկ, ծածանելով Վրաստանի և Եվրամիության դրոշները, հավաքվել են խորհրդարանի մոտ ՝ բողոքելու վերոնշյալ ռուսամետ օրենքի դեմ: Պատգամավորները երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն են տվել «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագծին։ ԵՄ-ն զգուշացնում […]
Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների հարազատները փոքր հույս ունեին, որ կալանքը ոչ թե կերկարացնեն, այլ գործերը կուղարկեն դատարան, եւ դատաքննությունը մի փոքր շանս կտա, որ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռվի խնդրի վրա, որովհետեւ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում, հույսը միջազգային ճնշումներն են: Բայց, ըստ […]
Թբիլիսիում կրքերը չեն հանդարտվում և ցուցարարները շարունակում են պայքարել «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ Ռուսթավելի պողոտայում և Ճիճինաձե փողոցում։ Նրանք աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռք տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանության զորքերը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ են կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար, սակայն դեռևս […]
Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրպետյանը։ «Ադրբեջանի պետական Az TV հեռուստաընկերությունը հերթական անգամ իր գլխավոր թողարկման ժամանակ անդրադարձել է Վարդանյանի թեմային՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան վտանգավոր է Վարդանյանի ու ապօրինաբար պահվող մյուս հայերի մնալը Բաքվում։ Այս տեսանյութում Վարդանյանի թիրախավորումը անհանգստացնող է, կիրառվում են վիրավորական […]
BBC-ն սկանդալային բացահայտում է կատարել՝ գաղտնազերծելով 2022թ. Իրանում սկսված ցույցերի ընթացքում գրանցված սպանության մասին փաստաթուղթը: Իրանցի դեռահասը սեռական ոտնձգությունների է ենթարկվել և սպանվել Իրանի անվտանգության ուժերի համար աշխատող երեք տղամարդկանց կողմից, ասվում է գաղտնազերծված փաստաթղթում, որը, ինչպես հայտնի է, գրվել է այդ ուժերի կողմից: Այն թույլ է տալիս քարտեզագրել, թե ինչ է տեղի ունեցել 16-ամյա […]
Tasnim-ի փոխանցմամբ՝ մայիսի 10-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլում Իրանի խորհրդարանի մնացած 45 տեղերի համար պայքարելու է 90 թեկնածու: Նշենք, որ երկրի 22 ընտրատեղամասերում թեկնածուները չեն կարողացել ապահովել ձայների բացարձակ մեծամասնությունը (ավելի քան 50%) մարտի 1-ի առաջին փուլում։ Միաժամանակ հայտարարվել է, որ ընտրությունների գալիք երկրորդ փուլը կանցկացվի էլեկտրոնային քվեարկության միջոցով: Ընտրական շտաբի ներկայացուցիչը նշել է, որ […]