09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂՀ արտգործնախարարությունն ընդունել է Սլովակիայի պատվիրակությանը

Այսօր  ԼՂՀ  արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական եւ ձեռնարկատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ` Ֆրանտիշեկ Միկլոշկոյի  գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Վասիլի Աթաջանյանը համառոտ ներկայացրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմությունը, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը եւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: ‘Ցավոք, Լեռնային Ղարաբաղը` Հայստանի պատմական […]

“Մոսսադ”-ը իր գործակալներին ուղարկել է Բաքու` Իրանի ներկայացուցիչներին լրտեսելու. “Times”-ը խառնել է ադրբեջանաիրանական սրված հարաբերությունները

Իրանի արտգործնախարարությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել այն բանից հետո, երբ բրիտանական “Times”-ը մի հոդված է հրապարակել, որտեղ հաստատվում է, որ  իսրայելական “Մոսսադ” հետախուզական ծառայությունը իր գործակալներին ուղարկել է Բաքու` Իրանի ներկայացուցիչներին լրտեսելու: Ինչպես հայտնում է “Reuters” գործակալությունը, Իրանի արտգործնախարարությունը կանչել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանին եւ նրան պաշտոնապես հայտարարել, որ Բաքուն բազաներ է տրամադրել “Մոսսադ”-ի գործակալների […]

Եվրատեսիլյան կրքերը շարունակվում են. Ադրբեջանը շահարկում է Բաքվի հայերին

Ադրբեջանում Եվրատեսիլյան կրքերը շարունակվում են: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանական առաջատար կայքերն ավելի հազվադեպ են անդրադառնում սեփական մասնակցին, քան թե այն հարցին՝ վերջապես ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլին: “Европа плюс” ռադիոկայանը, համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների, Բաքվի հայերի մասին հատուկ նյութ է պատրաստել, որի ընթացքում ասվել է.  “Եվրատեսիլ 2012-ի ժամանակ մեծ հետաքրքրություն է առաջացնում հենց Բաքվի […]

Ազգային տոնի օրը Իրանի նախագահը խոսել է միջուկային նախագծերի մասին

Իրանն այսօր տոնում է հակամիապետական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարելիցը: Երկրի նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադը հայտարարել է, որ առաջիկայում Իրանը “կհայտնի մի քանի կարեւոր միջուկային նախագծերի մասին”: Ինչպես նշում է “Интерфакс”-ը, նախագահը չի մանրամասնել, թե դրանք ինչ նախագծեր են: Ընդ որում` նախօրեին Իրան այցելած Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, թե Իրանը համաձայնել է Եվրամիության` միջուկային խնդրի շուրջ […]

“Վերին Լարսի” տարածքում ձնակույտերի թափվելու սպառնալիքը նվազել է

Ռուս-վրացական սահմանի վրա գտնվող “Կազբեկ-Վերին Լարս” հսկիչ անցագրային կետի ուղղությամբ տանող ճանապարհի վրա ձնակույտերի թափվելու սպառնալիքը նվազել է, հայտնում է “Новости-Грузия”-ն: Վերջին 2 օրվա ընթացքում ճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տարածքում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ: Առայժմ դժվար է ասել, թե երբ կվերականգնվի տրանսպորտային երթեւեկությունը, քանի որ ճանապարհը մաքրելու ինտենսիվությունը կախված է […]

Դավութօղլուին մտահոգում են ԱՄՆ Կոնգրեսում հայտնվող Հայոց ցեղասպանության բանաձեւերը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այց է կատարել ԱՄՆ: Ըստ թուրքական մամուլի` այցի նպատակն է եղել անօդաչու սարքերի հանձնումը Թուրքիային եւ Հայոց ցեղասպանության հարցը` կապված ապրիլի 24-ի մոտենալու հետ: Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների եւ սենատորների հետ: Հանդիպման ժամանակ թուրք նախարարը մտահոգություն է հայտնել, որ  ԱՄՆ Կոնգրեսում հաճախ են հայտնվում Հայոց ցեղսպանությունը […]

Պայթյունի վայրում կնոջ մասնատված դիակ է հայտանբերվել

Փետրվարի 9-ին Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Պայթյունի վայրում հայտանբաերվել է 20-25 տարեկան կնոջ մասնատված դիակ: Ականատեսների վկայությամբ` մի երիտասարդ է փախել դեպքի վայրից: Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել դեպքի մանրամասները:

ՀՀ ԶՈՒ նվիրված տոնական ընդունելություն Թբիլիսիում

Փետրվարի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն: Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի պետական, քաղաքական և հասարակական ոլորտի գործիչներ, խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անդամներ, ռազմական կցորդներ, ինչպես նաև հայ համայնքի հասարակական-մշակութային կառույցներիներկայացուցիչներ: Ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ՀՀ ռազմական կցորդը: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական […]

Ահմադինեժադը անձամբ շնորհավորել է ‘’Տարվա գիրք’’ մրցանակին արժանացած հայ հեղինակներին

Փետրվարի 8-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձիտոնակատարությունների շրջանակներում Թեհրանի Վահեդաթ համերգասրահում տեղի ունեցավ  Իրանի ամենամյա  ‘’Տարվա գիրք’’ 29-րդ  և  միջազգային 19-րդ  մրցանակաբաշխության  ամփոփիչ` մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցում էին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը,  ԻԻՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արտասահմանցի հյուրեր և լրագրողներ: Ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել 2010թ. հրատարակված 20 հազար գիրք: Միջազգային մրցանակաբաշխության հաղթողներ դարձան 10 երկրների /Ռուսաստան, Շվեդիա, Գերմանիա /2 մրցանակ/, Ճապոնիա, Վրաստան,  Հայաստան […]

“Եվրատեսիլ”-ի կազմակերպիչներն անելանելի վիճակում են` կապված Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ

Գերմանական “Der Spiegel” ամսագրում մի ընդարձակ հոդված է հրատարակվել Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլ-2012″-ի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Հոդվածում ասվում է, որ քաղաքացիական եւ իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստներն ավելի շատ անհանգստացած են այդ երկրում տիրող մարդու իրավունքների վիճակի մասին, քան թե մրցույթի: Այդ խնդրի հետ կապված մրցույթի կազմակերպիչները հայտնվել են անելանելի իրավիճակում: Հոդվածի հեղինակ Շտեֆան Նիգեմայերը գրել է. “Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված