12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արեւելյան գործընկերության երկրները ոչ թե հարեւաններ են, այլ` եվրոպական հարեւաններ. գագաթաժողովը հռչակագիր ընդունեց

“Մենք ընդունել ենք Արեւելյան գործընկերության ստեղծումը շատ լուրջ: Այն փաստը, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահն է այստեղ, ապացուցում է, որ մենք լրջորեն ներգրավված ենք այս տարածշրջանում եւ նախապատրաստում ենք քաղաքական գործունեություն: Սա ապացույց է, որ մենք ցանկանում ենք Արեւելյան գործընկերություն”,-քիչ առաջ մայրաքաղաքի ժամանակակից արվեստի Գաֆեսճյան կենտրոնում ավարտված Արեւլյան գործընկերության երկրոդ տռարածաշրջանային գագաթաժողովին հաջորդած համատեղ ասուլիս ժամանակ […]

Եվրասիական միությունը կդառնա Հայաստան-ԵՄ հարաբերությունների “կարմիր գիծը”

Եթե Հայաստանը Մաքսային միությանն անդամակցի, չի կարող ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մեջ լինել: Այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարեց ԵԺԿ փոխնախագահ Յացեկ Վոլսկիին` անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի տեսլականի մասին հարցին, մասնավորապես ԵՄ եւ Եվրասիական միության համատեքստում: Նրա խոսքով, սա կարող է լինել այն կարմիր գիծը, որից հետո աշխատանքները համատեղելի լինել չեն կարող: Միեւնույն ժամանակ ԵԺԿ փոխնախագահը […]

Վրաստանը փորձում է ցույց տալ իր գերակայությունը տարածաշրջանում. փորձագետ

Վրացագետ Ալիկ Էրոյանցն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հայ-վրացական սահմանին` բեռնատարների հետ կապված խնդրին, նշեց, որ դժվարանում է խնդիրը քաղաքական համարել, քանի որ դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել Հայաստանի կամ Վրաստանի իշխանությունների կողմից: Նա կարծիք հայտնեց, որ այդ երեւույթը հնարավոր է կապված լինի որոշ խստացումների հետ, որոնք իրենց հերթին պայմանավորված են Վրաստանի նոր իշխանությունների […]

Պաղեստինի եւ Արցախի միջեւ զուգահեռներ տանելու կարիք չկա. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին: Խոսելով 2013-ին սպասվող նախագահական ընտրություններից, քաղաքագետն ասաց, որ նման քաղաքական իրադարձության շեմին իրավիճակը փորք-ինչ  տարօրինակ է: “Ընտրություններից շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն քաղաքական ուժերը դեռեւս հստակ դիրքորոշում չունեն”,-նշեց նա` հավելելով, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, ինչպես նաեւ սոցհարցումներից դատելով` կարելի է […]

Դինքին դատապարտած դատավորները շքեղորեն “պարգեւատրվում” են

Ժամանակին ստամբուլահայ “Ակոս” թերի խմբագիր Հրանտ Դինքին թուրքական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտած դատավոր Նիհաթ Օմերօղլուին օրերս Թուրքիայի օմբուդսմեն ընտրելու փաստը  եւս մի քանի նմանատիպ օրինակների մասին է հիշեցրել, որին անդրադարձել է թուրքական “Vatan” պարբերականը: Դինքի դատավճիռը կայացվել էր 24 հոգու կողմից, որոնցից 18-ը կողմ էին արտահայտվել, 6-ը` դեմ:Պարզվում է, որ նա միակը չէ Դինքին  դատապարտած […]

Հրատապ. ադրբեջանցի գերուն հայկական կողմը հանձնում է /վիդեո/

Քիչ հետո հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում տեղի կունենա նոյեմբերի 12-ին սահմանը հատած ադրբեջանցի Թելման Ջավանշիր Օղլու Ալիեւի հանձնումը ադրբեջանական կողմին: Ամենայն հավանականությամբ նա մառախուղի պատճառով է շփոթել ճանապարհը եւ անասուններին փնտրելիս մոլորվել է եւ հատել հայկական սահմանը: 41-ամյա հովիվը, ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, խուլ ու համր է: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն չի բացառվում, որ նա […]

Ադրբեջանցիները զայրացել են, որ իրենց դրոշը աֆրոամերիկացի աղջիկ է պահել

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ադրբեջանցիներն արդեն վիրավորվելու առիթ են գտել: ”Ադրբեջանցիները աֆրոամերիկացի աղջկա կողմից իրենց դրոշի պահելը համարում են անարգանք իրենց դրոշի նկատմամբ:  SalamNews-ը գրել է, որ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բացմանը Ադրբեջանի դրոշը պահել է աֆրոամերիկացի աղջիկ, իսկ մյուս երկրների դրոշները պահել են հայուհիներ:

Սիրիային զրկել են կապի միջոցներից

Սիրիայում արդեն 2-րդ օրն է չեն գործում բջջային կապը եւ ինտերնետը: Ընդդիմությունը կարծում է, որ երկիրն առանց հաղորդակցման միջոցների են թողել իշխանությունների հրամանով, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները մեղադրում են ահաբեկիչներին: Սիրիայի կառավարական “Ալ-Իքբարիա” հեռուստաալիքի հաղորդմամբ` իշխանությունները մեղավոր չեն կապի անջատման մեջ, իսկ ինտերնետային մալուխները “ահաբեկիչների հարձակմանն են ենթարկվել”, ինչի պատճառով “երկրի որոշ տարածքներ համաշխարհային […]

Միշտ հաշվարկներ կան` այս կողմ, թե այն. Իսրայելի նախկին դեսպանը` Ցեղասպանության ճանաչման մասին

 “Դա շատ բարդ եւ ողբերգական հարց է: Իսրայելում շատ լուրջ վերաբերմունք կա Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին եւ հասարակության լայն շրջանակներ նաեւ խորհրդարանում կարծում են, որ պետք է ճանաչել: Բայց դա շատ բարդ հարց է, որովհետեւ կան շատերը, որոնք գտնում են, որ դա շատ բարդ է եւ այդ իսկ պատճառով հարցը հետաձգվում է”, -անդրադառնալով Իսրայելի կողմից […]

Սահմանային միջադեպերի առաջացման պատճառն ակնհայտ է. Կազիմիրով

 “Ազատ տեղաշարժման իրավունքի ցանկացած խոչընդոտում դատապարտելի է”,-այսօր անդրադառնալով  Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման խնդրին եւ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը, ասել է ՌԴ ԱԳՆ Վետերանների խորհրդի նախագահ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:  “Դա  արհեստականորեն ստեղծված սկանդալ է”,-շեշտել է ռուս դիվանագետն ու հավելել, որ Սաֆարովի խնդրի դիմաց  “խաղարկվում է” օդանավակայանի հարցը: Կազիմիրովը հիշել է, որ ժամանակին, երբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի