15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախը խափանում է վրաց-ադրբեջանական հարաբերությունները

Վրաստանի Գրողների միության նախագահ Մակվալ Գոնաշվիլին պերսոնա նոն-գրատա  է հայտարարվել Ադրբեջանում` նոյեմբերի 16-18-ը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, հաղորդում է “Иверони” գործակալությունը: Գոնաշվիլին հայտարարել է, որ ինքը Ղարաբաղ է այցելել  պոեզիայի երեկոյի մասնակցելու համար, որը որեւէ կապ չուներ քաղաքականության հետ, սակայն Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետեւանքով այցը քաղաքական երանգ ստացավ: “Ես դա չեմ արել որեւէ մեկին վիրավորելու նպատակով: […]

Մոնիտորինգ շփման գծում

Դեկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ:         ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն  /Չեխիա/  և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի […]

Վրաստանը մտադիր է Ռուսաստանին “փակուղու առջեւ կանգնեցնել”

Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանի նոր իշխանություններն այնպիսի արտաքին քաղաքականություն են մշակել Ռուսաստանի հանդեպ, որ վերջինս “խակուղում կհայտնվի” Աբխազիայից եւ Հարավային Օսիայից զորքերը հանելու հարցում, գրում է “Взгляд”-ը: “Մենք շուտափույթ փոփոխությունների չենք սպասում Ռուսաստանի դիրքորոշման հարցում, մենք նման պատրանքներ չունենք: Մեր արտաքին քաղաքականության գլխավոր առաջադրանքն է երբեւէ հնարավորություն չտալ Ռուսաստանին […]

Սիրիացի ապստամբները կրակ են բացել դպրոցի վրա.28 աշակերտ է զոհվել

Սիրիացի ապստամբները նախօրեին կրակ են բացել Դամասկոսի արվարձանում գտնվող Վաֆիդին փախստկանների ճամբարի դպրոցի ուղղությամբ, հաղորդում է “Reuters”-ը: Ըստ ստացված տեղեկությունների` սպանվել են դպրոցի 28 աշակերտներ եւ մեկ ուսուցիչ: Սիրիական հեռուստատեսությունն այն անվանել է “ահաբեկիչների կողմից իրագործված վայրագ հանցագործություն”: Ընդդիմադիր աղբյուրները հաստատել են կրակոցների փաստը, սակայն հայտնել են, որ ապստամբները որեւէ առնչություն չունեն դրա հետ: Հավելյալ […]

Պայթում են ադրբեջանցի զինվորները. Հայկական ժամանակ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջերս աննախադեպ ավելացել են ադրբեջանցի զինվորների՝ ականների վրա պայթելու դեպքերը: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը: “Սա վկայում է, որ Ադրբեջանը ԼՂ-ի դեմ դիվերսիաներ է նախապատրաստում, ինչի ապացույցը ադրբեջանցի զինվորների՝ շփման գծում տեղակայված ականների վրա փայթելու դեպքերի աճն է: Փաստորեն, Ադրբեջանի ղեկավարությունն իր զինվորների կյանքի գնով “ականազերծում է” շփման գիծը”,-գրում է թերթը:

Իրանը հայտարարել է ամերիկյան անօդաչու սարք “գրավելու” մասին

Իրանը հայտարարել է, որ իրենց հաջողվել է ամերիկյան անօդաչու սարք գրավել, որը թռչելիս է եղել Պարսից ծոցի վրայով: Իրանական ԶԼՄ-ների տեղեկություններով, Իրանի Հեղափոխական գվարդիային հաջողվել է գրավել ոչ մեծ “ScanEagle” անվանումով անօդաչու սարքը, հենց որ նա հայտնվել է երկրի օդային տարածքում: Ամերիկյան նավատորմի ներկայացուցիչներն ի պատասխան արդեն հայտարարել են, որ տեղեկացվել են միջադեպի մասին եւ արդեն մանրամասներն են քննարկում: […]

Դերասաններին արգելել են ծխել

Իսրայելի գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Հայֆայի դատարանի որոշումը, ըստ որի դերասաններին թույլատրվում է ծխել ներկայացման ընթացքում, չնայած որ ներկայացումն է դա պահանջում, հաղորդում է “NEWSru.Israel”-ը: Ավելի վաղ Հայֆայի դատարանը, քննարկելով տեղի թատրոնի դեմ ներկայացված հայցը, որոշել էր, որ եթե դա ներկայացումն է պահանջում, ապա դերասանները կարող են մեկ գլանակ ծխել բեմին: Սակայն ծխելու խստիվ […]

Պուտինը կբանակցի Էրդողանի հետ

Մեկօրյա այցով Թուրքիա է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ստամբուլում նա կմասնակցի ռուս-թուրքական   համագործակցության խորհրդի  նիստին: Մինչ այդ Պուտինը բանակցություններ կվարի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, Պուտինը եւ Էրդողանը կարծիքներ կփոխանակեն Հյուսիսային Աֆրիկայում, Սիրիայում, Մերձավոր Արեւելքում, եւ մասնավորապես` Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Կքննարկվեն նաեւ երկկողմ հարաբերությունները, այդ […]

Պաղեստինն այլեւս իրավասու է դատի տալ Իսրայելին. Արցախը եւս պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Պաղեստինի ժողովրդին՝ տասնամյակներ շարունակ ծավալած ազգային-ազատագրական պայքարի առաջին մեծ հաջողության համար: ՄԱԿ-ի դիտորդ-պետության կարգավիճակը, իհարկե չարդարացրեց այն սպասումները, որն ուներ առաջադեմ մարդկությունը, երբ սատարում էր պաղեստինյան ազատամարտին, բայց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ձեւակերպումները վերջնական հաջողության համար լիցքեր են հաղորդում: Ամենաբարձր միջազգային մակարդակում վերահաստատվում է պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու 1967թ.-ից օկուպացված […]

Ասադը փախե՞լ է

Արաբական բլոգներում եւ սոցկայքերում կրկին տեղեկություն է հայտնվել այն մաիսն, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը փախել է Ռուսաստան: Նախկինում նման լուրեր եւս հայտնվել էին, այն էլ` մի քանի անգամ, գրում է “утро.ру”-ն: Իբրեւ “ապացույց” խոսվում է Դամասկոսից կատարված ինչ-որ կասկածելի ավիաչվերթի մասին: Դա “Սիրիական ավիաուղիների” ինքնաթիռ է եղել, որը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում` առանց  անցնելու Թուրքիայի օդային տարածքով: Ասադի փախուստի մասին լուրերին զուգահեռ տարածվում են նաեւ հակասական տեղեկություններ այն մասին, որ նա մահացել է կամ ծանր վիրավոր է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի