Ադրբեջանը վաղուց կորցրել է Ղարաբաղը
՛՛ԼՂՀ հարցն հասել է այն բյուրեղացման մակարդակին, որ խնդրի հանգուցալուծումը կամ կլինի Ղարաբաղի միջազգային ճանաչումը կամ Ադրբեջանը կփորձի ռազմական ագրեսիայի ճանապարհով լուծել հարցը՛՛,-այսօր ՛՛,- այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ասել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը ։ Նա միեւնույն ժամանակ նշեց, որ Ադրբեջանը վաղուց կորցրել է Ղարաբաղը:
Անդրադառանլով Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, բանախոսը նկատեց, որ ոչ լեգիտիմության պարագայում դրանք հօգուտ Հայաստանի կարելի է օգտագործել:
Գրիգորի Այվազյանը չբացառեց Ադրբեջանին նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը.՛՛Ադրբեջանի գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար ամեն ինչ առջևում է:
Հիշեցնենք, որ Գրիգորի Այվազյանը ցանկություն ուներ առաջադրվել նաեւ Ադրբեջանի Միլի մեջլիսի ընտրություններում, սակայն մերժվեց: Գրիգորի Այվազյանի Ադրբեջանի քաղաքացի է .՛՛Հայտ եմ ուղարկել, ինչին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն արձագանքեց, որ չեն բացառում, որ ես կարող եմ մասնակցել: Բայց հետո ոչ թե ես եմ մտափոխվել, այլ ադրբեջանական կողմը վախեցավ, քանի որ հասկացավ, որ անգամ մեկ հայի անվտանգությունը չեն կարող ապահովել և դրա հիման վրա մերժեցին՛՛,- պարզաբանեց բանախոսը:
Նրա խոսքով, ադրբեջանահայերն այսօր իրենց իրավունքներն իրացնելու, ինչի մասին իր մտահոգույթւոնն է հայտնել նաեւ միջազգային հանրությունը: ՛՛ Հայերի խաղաղասեր կեցվածքը շատ դրական է անդրադարձել միջազգային հանրության տեսակետի վրա, իսկ Ադրբեջանը փաստեց, որ առաջնորդվում է զուտ կացնային քաղաքականությամբ՛՛,-փաստեց նա: