15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լավրովը մերժել է Քլինթոնին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մերժել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին` համոզել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կամավոր լքել պաշտոնը, գրում է “Коммерсанть”-ը:

Օրերս Պնոմպենում եւ Դուբլինում կայացած հանդիպումների ընթացքում Քլինթոնը Լավրովին առաջարկել է դիվանագիտական մասնակցություն ունենալ Ասադի տապալման, իսկ այնուհետեւ կոալիցիոն կառավարություն ստեղծելու հարցում:

Ռուսաստանն իմաստ է տեսնում նման կառույցի ստեղծման մեջ, սակայն անիմաստ է համարում Ասադին համոզել` լքել պաշտոնը: Ռուսական կողմի կարծիքով` Ասադին պետք է համոզեն այն երկրները, որոնք ավելի հետաքրքրված են նրա պաշտոնանկությամբ, օրինակ` ԱՄՆ-ը, սակայն նա, ամենայն հավանականությամբ, Սիրիայի նախագահն իր պաշտոնն ինքնակամ չի լքի:

Ռուսական ԱԳՆ-ի մերժումը եւ Ասադին վերջնագիր ներկայացնելը ՄԱԿ-ի օրենսդրության 41-րդ հոդվածով Սիրիայի ամբողջական մեկուսացման վտանգի տակ է: ԱՄՆ-ն ավելի վաղ հանդես էր եկել նման առաջարկով ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի` Սիրիայի վերաբերյալ բանաձեւերից  մեկում, սակայն այն արգելափակեցին Ռուսաստանը եւ Չինաստանը: ԱՄՆ-ի կարծիքով` Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն մասնակցի սիրիական հակամարտության կարգավորման հարցում, որի համար, ըստ ամերիկյան կողմի, շարժառիթ է հանդիսանում Ասադի կողմնակիցների կողմից քիմիական զենքի հավանական կիրառումը:

Սակայն դեկտեմբերի 9-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել էր, որ Սիրիան մտադիր չէ քիմիական զենք օգտագործել, ինչի մասին երաշխիքներ է տվել Մոսկվային:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ